Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն
«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Մենուա Սողոմոնյանի հետ միասին այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն:
«Շատերդ երեկ ականատես եք եղել Կիրանց գյուղում ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գյուղի փաստացի գրավման տեսարաններին: Մեր կարծիքով, այն ինչ տեղի է ունեցել երեկ Կիրանցում, խախտում է ոչ միայն մեր Սահմանադրությունը, այլև քրեական օրենսգիրքը: Մենք մեկ օրվա ընթացքում, փաստաբանական ընկերության հետ միասին արձանագրել ենք առավել ակնհայտ հանցագործությունները և ներկայացնել դատախազություն:
Ավետիք Չալաբյանի խոսքով, հաղորդումը ներառում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առերևույթ հանցագործության մասին դիմում:
«Առաջինը լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ արգելումն է, որովհետև երեկվա ընթացքում ոչ միայն լրագրողների նկատմամբ տեղի են ունեցել բռնարարքներ, այլև սահմանափակվել է նրանց աշխատանքը: Երկրորդը քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն է և Ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահում: Դուք ականատես եք եղել, թե ինչպես է ոստիկանական զորքերի հրամանատարի տեղակալը՝ Կարեն Հակոբյանը, տեսախցիկների առաջ հայտարարել ՝ լավ եմ արել, իրավական հիմքեր ունեմ, սակայն ոչ մի իրավական հիմք չի ներկայացրել: Ոչ մեկ որևէ կերպ չի բացատրել, թե ինչո՞ւ է այդ ոստիկանական պատը կագնած, և ինչու՞ է սահմանափակվում քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-ասաց Ավետիք Չալաբյանը:
Նախաձեռնության համակարգողի խոսքով, հաղորդման երրորդ կետն էլ այն մասին է, որ մայիսի 2-ի առավոտյան, 31 անձ՝ բռնի ուժի կիրառմամբ բեման է ենթարկվել:
Դատախազությունը 5-օրյա ժամկետում կպատասխանի, և կա՛մ հաղորդումը վարույթ կընդունի և կնախաձեռնի քրեական վարույթ, կա՛մ նախաձեռնությունն այլ քայլերի կդիմի:
Ավետիք Չալաբյանը նշեց նաև, որ Երեկ ՀՀ ՄԻՊ-ը ևս արձանագրեց ոստիկանության ոչ իրավաչափ վարքագիծը և հայտարարեց, որ կիրականացվեն համապատասխան միջոցոներ:
«Մեր երկրի տարածքում սահամանդրական կարգի տապալում է տեղի ունենում՝ ընդ որում արտաքին ուժի՝ տվյալ դեպքում՝ Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի անմիջական պահանջով և հրահրմամբ: Ադրբեջանը՝ օգտվելով Հայաստանում սահմանադրական կարգի տապալման փաստից, ըստ էության, հայ ոստիկանների ձեռքով բռնագրավում է Կիրանց գյուղի մի հատվածը»,-հավելեց Ավետիք Չալաբյանը:
«Ամենացավալին այն է , ոստիկանության զորքերը ներգրավված են այս գործընթացին թշնամու կողմից: Դա աննախադեպ խայտառակություն է մեր երկրի պատմության մեջ: Մի բան է, երբ թշնամին հարձակում է ձեռնարկում և հաջողության հասնում, այլ բան է, երբ թշնամին մի կրակոց չարձակելով՝ շանտաժի միջոցով, ստիպում է երկրի իշխանությանը հանձնել երկրի տարածքները, իշխանությունն էլ այդ գործում օգտագործում է ոստիկաններին»,- նշեց նախաձեռնության համակարգողը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.