Լուրեր կան, որ իշխանություններն ապօրինի ջոկատներ են կազմում․ ՆԳՆ-ի պատասխանը
Հայաստանի իշխանությունը ռեպրեսիաներ է գործադրում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց շարժման առաջնորդ, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա անդրադարձավ արցախցի քաղաքապետների ձերբակալությունների ու խուզարկությունների դեպքերին՝ նշելով, որ դրանց հիմքում իշխանությունների վախն է։
Սրբազանի խոսքով՝ հալածվում են նաև շարժման աջակից գործարարները, ինչպես, օրինակ, «Շահնազարյան» գինու, կոնյակի գործարանի սեփականատեր Հայկ Շահնազարյանը, որի գործարանում ևս հարկային ստուգումներ են իրականացվել, վերջինս էլ ձերբակալվել է։
Սրբազանն իրավապահների ուշադրությունը հրավիրեց իրենց հասած տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ իշխանություններն, այսպես ասած, ջոկատներ են ձևավորում։
«Ըստ լուրերի՝ 15-17 հոգանոց խմբեր են կազմում, նաև հայտնի օլիգարխի գլխավորությամբ, որ սպառնում էր ունեզրկելու, սպանելու, եթե չկա նման բան, թող հերքեն այդ լուրերը։ Նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»,- հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա իրավապահներին կոչ արեց հետամուտ լինել այս ամենին։ Զգուշացրեց՝ բոլոր նրանք, ովքեր մասնակից ու պատասխանատու կլինեն այդ խմբերին, պատասխան են տալու։
«Վերջին օրերդ ես ապրում քո քաղաքական կյանքի, շատ լա՛վ հիշիր, Նիկոլ Փաշինյա՛ն։ Ես քեզ ասել եմ՝ խոփդ ուրիշ քարի է կպել»,- ասաց սրբազանը։
Նշենք, որ Բագրատ սրբազանի հայտարարությանը ու նաև «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքի տարածած նույնաբովանդակ տեղեկատվությանն ի պատասխան ՆԳՆ-ից Sputnik Արմենիային ասել են, որ ոստիկանությունը «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացել:
«Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից բացի զինված, ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի»,- ասացին ՆԳՆ–ից` հավելելով, որ եթե քաղաքացիներնունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 05:47
Град, недавно выпавший в Армении, нанес огромный ущерб разным общинам.
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.