Առաքելյան․ Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք»
Տավուշի թեմի ուրարակիր, «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս Առաքելյանը անդրադարձել է երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպին։
«Այն, որ հունիսի 1-ին ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը հայհոյանքներով, հեգնելով և ծայրաստիճան նսեմությամբ խոչընդոտեց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթն Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին, արդեն շատերդ գիտեք: Համերգն անցավ առանց հանդիսատեսի, հայտարարված ժամից շուտ, կրճատված ծրագրով, մասնակից մյուս երեխաների համար անտանելի մթնոլորտում:
Առայժմ պարզ չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս ամենի մասին Ազնավուր հիմնադրամը: Երգչախումբը Գյումրիում էր հենց այս հիմնադրամի հրավերով, հիմնադրամի հետ կնքված պայմանագրով: Միջոցառման կազմակերպիչն էլ Ազնավուր հիմնադրամն էր:
ԿԳՄՍՆ-ի` ցմրուր խայտառակվելու քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». դեռ սպասում ենք հայտարարության կատարվածի մասին:
Դե իսկ իբրև պրոդյուսեր` խոստանում եմ. հրա՜շք ՏաԼույսը շարունակելու է արարել, ստեղծագործել ու զորանալ: Էս էրեխեքի մասին դեռ շա՜տ եք լսելու` ավելի լուսավոր պատմություններով»,- գրել է Թովմաս Առաքելյանը:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ փոխնախարարի հրահանգով չեղարկվել էր Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթը: Փոխնախարարը Թովմաս Առաքելյանի հետ զրույցում հոգևորականի զգեստն անվանել էր դերյա, այնուհետև հայհոյել նրան:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.