ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԲԺՇԿԻ՝ ՇՔԵՂ ԶԱՐԴԱՐՎԱԾ 4100-ԱՄՅԱ ԴԱՄԲԱՐԱՆ․ ՆԱ ԲՈՒԺԵԼ Է ՓԱՐԱՎՈՆԻՆ
Live Science-ը գրում է, որ Եգիպտոսի Սակկարայի պեղավայրում հայտնաբերվել է 4100-ամյա բժշկի դամբարան, ով «բուժել է հենց փարավոնին»:
Հայտնագործությունը կատարած շվեյցարա-ֆրանսիական հնագիտական խումբը իր բլոգում հաղորդել է, որ Դամբարանը պատկանում է Տետինեբեֆու անունով բժշկի: Չնայած դամբարանի արտեֆակտները թալանվել են, հնագետներին հաջողվել է ուսումնասիրել պատի որմնանկարները և հիերոգլիֆային գրությունները, որոնք պատկերում են բժշկի դիրքը և բուժելու ընթացքում օգտագործված տարբեր առարկաներ։
Նա կրել է «Սերկետ աստվածուհու հմայող» տիտղոսը։ Վերջինիս պաշտամունքը կապված էր կարիճների հետ և, ինչպես համարվում էր, ապահովում էր պաշտպանություն նրանց խայթոցներից: Այս տիտղոսը նշանակում էր, որ «նա թունավոր խայթոցների մասնագետ էր», Live Science-ին հայտնել է հետազոտող Ֆիլիպ Կոլոմբերը՝ շվեյցարա-ֆրանսիական թիմի ղեկավարը և Ժնևի համալսարանի եգիպտագետը: Գրություններում նաև նշվում է, որ բժիշկը եղել է «դեղաբույսերի ղեկավար»՝ տիտղոս, որը, ըստ Կոլոմբերի, հանդիպում է միայն հին եգիպտական մեկ գտածոյում:
Բացի այս տիտղոսներից, գրություններում նշվում է, որ նա եղել է «գլխավոր ատամնաբույժ»՝ ևս մեկ հազվադեպ հանդիպող տիտղոս: Այս տիտղոսները վկայում են, որ Տետինեբեֆուն եղել է իր մասնագիտության վարպետը:
Տետինեբեֆուի դամբարանը զարդարված է գունագեղ որմնանկարներով, որոնց վրա պատկերված են տարբեր անոթներ՝ սափորներ և ծաղկամանի նման ինչ-որ իր: Դրանց վրա նաև պատկերված են գունագեղ պատկերներ և երկրաչափական ձևեր:
«Պատերն ամբողջությամբ զարդարված են վառ և թարմ գույներով: Հեշտ է մոռանալ, որ դրանք 4000 տարեկան են», - գրել է հնագետների թիմն իր բլոգում:
Պարզ չէ, թե կոնկրետ որ փարավոններին է ծառայել Տետինեբեֆուն: Ըստ Կոլոմբերի՝ նրանց թվում կարող էր լինել Պիոպի II-ը, ով կառավարել է մոտավորապես մ.թ.ա. 2246-2152 թվականներին, կամ մեկ կամ մի քանի փարավոններ, որոնք կառավարել են փոքր-ինչ ավելի ուշ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.