Ֆինանսների նախարարության մուտքի մոտ խուլիգանություն կատարելու դեպքի առնչությամբ քրվարույթ է նախաձեռնվել
ՀՀ ֆինանսների նախարարության մուտքի դռան դիմաց խուլիգանություն կատարելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն՝ անդրադառնալով մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպին, երբ, ըստ ՆԳՆ-ի, քաղաքացին հրել էր ֆիննախի շենքի դուռն ու պահանջել բացել այն։
ՔԿ խոսնակը նշել է, որ անձը նախարարության մուտքի դռան դիմաց խուլիգանություն է կատարել, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 2 տարի ժամկետով-խմբ․)»,- հայտնել է խոսնակը։
Armenia Today-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ քաղաքացին «անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ և խոչընդոտել է ոստիկանության բնականոն ծառայությունը»։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քաղաքացին Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Արման Ե․-ն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.