ՊԵՏՔ Է ԴԻՄԱՆԱԼ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ
Ռուսաստանցի փորձագետը կոչ է անում Հայաստանը ռազմական ճամբարի վերածել
Հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի հնարավոր հարձակմանը, մինչդեռ ամենավտանգավորը հասարակությանը ներշնչելն է, թե իբր խաղաղություն է լինելու, մի բան, որ տեսանելի չէ։ Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Նա նշել է, որ Ալիևը ձգտում է Հայաստանին վախեցնել և զիջումներ պարտադրել։
«Ես ի սկզբանե ասացի, որ Փաշինյանի խաղաղության ամբողջ օրակարգն անհեթեթություն է: Հայաստանի վարչապետը խաղաց հայ բնակչության մի մասի միամիտ, քաղքենիական տրամադրությունների վրա՝ համոզելով նրանց, որ խաղաղ պայմանագիր հնարավոր է, որ Ղարաբաղը միայն խանգարում է, ուստի այն պետք է հանձնել։
Նա այն հանձնեց և արդյունքն ակնառու է՝ Ադրբեջանը չի հանգստանա, մինչև ամեն ինչ չկորզի»,- հավելել է Ալեքսանդրովը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը կարող է փրկվել միայն զինված ուժերի զգալի համալրմամբ, բանակի մարտունակության վերականգնմամբ, բնակչության մոբիլիզացիոն ռեժիմի տեղափոխմամբ, այլ ոչ թե հասարակության մեջ խաղաղության օրակարգի մասին ամբոխահաճո գաղափարներ սերմանելով։
Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը նախ ցանկանում է ստանալ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը, իսկ հետո շարունակել ճնշում գործադրել։
Նա չբացառեց, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը ստանալ առանց հայերի, ինչպես եղավ Լեռնային Ղարաբաղում։ «Եթե հայերը զենքը ձեռքին չպաշտպանեն իրենց երկիրը, Հայաստանից հայերի արտահոսք կլինի»,- զգուշացրել է Ալեքսանդրովը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները պետք է երկիրը վերածեն ռազմական ճամբարի: «Պետք է մի քանի տարի դիմանալ, մինչև ուկրաինական հակամարտությունն ավարտվի», - եզրափակել է փորձագետը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.