Վիզային ռեժիմի մասին խոսք չկա. Զախարովան՝ ՌԴ մուտքի կանոնների փոփոխության մասին
2025 թվականի հունիսի 30-ից Ռուսաստան մուտք գործելու կանոնների փոփոխությունը չի ենթադրում ԵԱՏՄ երկրների հետ քողարկված վիզային ռեժիմի սահմանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հունիսի 30-ին փոխվում են Ռուսաստան մուտք գործելու կանոնները, այդ թվում` ԵԱՏՄ երկրների քաղաքացիների համար, բացի Բելառուսից։ Մուտք գործելու մասին անհրաժեշտ է տեղեկացնել Ռուսաստանին և 72 ժամ առաջ թույլտվություն ստանալ։
«Ռուսաստանի կողմից ձեռնարկվող բոլոր միգրացիոն միջոցներն ուղղված են անվտանգությանը, հասարակական իրավակարգի ապահովմանը և համապատասխան ընթացակարգերի պարզեցման կատարելագործմանը», - ասաց Զախարովան:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է հատուկ բջջային հավելվածի միջոցով օտարերկրյա քաղաքացիներին միասնական համակարգում գրանցելու փորձին, ապա դա վիզային ռեժիմի ներդրում չի նշանակում։
Զախարովան հստակեցրեց, որ Ռուսաստանում մշակվող միգրացիոն նախաձեռնությունները ենթարկվում են մանրակրկիտ վերլուծության՝ միջազգային պարտավորություններին դրանց համապատասխանությունը պարզելու համար, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.