Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ․ ՆԻԿՈ՛Լ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԴՈՒ ՉԵՍ ՀԵՌԱՑՐԵԼ
Նիկո՛լ, Սերժ Սարգսյանին դու չես հեռացրել: Սարգսյանին հեռացրել են ուժային մեծ ու ռեգիոնալ այն կենտրոնները, որոնց ձեռքին դու 2018 թվականից գիտակցաբար ծառայում ես որպես բութ գործիք՝ ի վնաս հայկական շահերի:
Դավաճանություն՝ հանուն իշխանության հին բանաձևով: Իշխանություն՝ հանուն Արցախն Ադրբեջանին, Հայաստանի մնացյալ բոլոր շահերը՝ ամենաբարձր գինն առաջարկող այլոց զիջելու նախապայմանով:
Նիկո՛լ, հայ ժողովուրդը ևս 2018-ի հեղինակը չի: Զոհն է: Ամենաառաջին ու ամենամեծ զոհը: Խաբված ու հիասթափված զոհը:
30 տարվա կուտակված անարդարությունից, սոցիալական դժվարություններից, պատերազմի վտանգից, կաշառակերությունից ու կադրային սխալ քաղաքականությունից հոգնած ժողովրդի բնական ըմբոստությունը զանազան քարոզչական տեխնոլոգիաներով հեղափոխության են վերածել այդ նույն մեծ ու ռեգիոնալ տերությունները՝ քո գիտակից մասնակցությամբ ու դավաճանությամբ:
Դու այս ամենը շատ լավ գիտես:
Ուզում ես օրը 24 ժամ ճամարտակիր ու արդարացիր: Ուզում ես հազար տարի մնա իշխանության: Երկու բան փոխել չես կարող.
1.) Հայ ժողովրդի հիշողության մեջ դաջված ես մնալու որպես բացառիկ դավաճան:
2.) Քեզ խաղից շտապելու են հանել քո իսկ տերերը, երբ դարձած կլինես անպիտան ու ժամկետանց գործիք:
Ու դու այս երկու անփոփոխելիներն էլ շատ լավ գիտես:
Գիտես ու անհանգիստ ես:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:01
Клиенты Ардшинбанка с vPOS теперь могут активировать мгновенные платежи в своих онлайн-кассах через Apple Pay. Новый сервис стал возможен благодаря национальной платёжной системе Arca и участию специалистов банка.
-
2025-07-18 15:17
Благодаря сотрудничеству между Америабанком и Arca, теперь уже можно совершать платежи через Apple Pay также и на армянских онлайн-платформах. Эта функция активна как для iPhone, так и для других устройств Apple.
-
2025-07-18 10:02
Пока Никол дает бой на информационном поле и перетягивает на себя всеобщее внимание его силовой аппарат действует более мягкими способами, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
-
2025-07-18 08:55
Капанский международный музыкальный фестиваль, проходящий уже третий год подряд, собрал в Армении более 30 всемирно известных музыкантов, при участии которых в Органном зале Капана прошли многожанровые концерты.