Последние новости

Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ «ԱՆՀԱՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ՀԱՐԹԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԴԻՄՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆԵՐԻ

Մինչ Նիկոլը կռիվ է տալիս օրակարգերի դաշտում և բոլորի ուշադրությունն իր վրա գրավում, նրա ուժային ապարատը գործում է ավելի տափուկ ձևերով։

Այս 2 օրը քննչականն առանց աղմուկի նորից է հրապարակել Սրբազան շարժման անդամների գաղտնալսումների մոնտաժված ձայնագրությունները... անգլերեն թարգմանությամբ։

Տրամաբանական է ենթադրելը, որ սա արվել է արևմտյան գործընկերների համար։ Հավանաբար արևմտյան որոշ երկրներից անհարմար հարցեր են տրվել և նիկոլենք թարգմանել են այդ ձայնագրությունները, որպեսզի ձեռքի տակ ունենան «ապացույցները»։

Կարող ենք եզրակացնել, որ թեպետ Նիկոլը ներկայացնում է կատարվողն այնպես, թե ունի Արևմուտքի անվերապահ աջակցությունը, բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ։ և այդ «անհարթությունները» հարթեցնելու համար նիկոլական մեքենան դիմում է հերթական մանիպուլյացիաների։

Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ