Последние новости

ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից

ՊԲ զինծառայող է զոհվել հակառակորդի գնդակից, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Newsarmenia.am։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, հինգշաբթի ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,– ասվում է հաղորդագրությունում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ