Последние новости

ԴԵԺԱՎՅՈՒ. ԼԻՊԱՐԻՏՅԱՆ-ՕՍԿԱՆՅԱՆ-ՊԱՊԻԿՅԱՆ

Դեժավյուի կպչուն զգացողությունն արդեն մշտական է դառնում նրանց համար, ովքեր հետևում են Հայաստանի ներկայիս իշխանությունների խոսքերին ու գործողություններին։ Ընդ որում՝ յուրահատուկ երանգով. կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնությունը երանավետ անգիտության մեջ է այն առնչությամբ, որ երկիրը գործել է նաև իրենցից առաջ, և շատ բան այն ամենից, ինչ իրենք հանկարծակի բացահայտում են իրենց համար և ուրախացած հայտարարում այդ մասին, վաղուց ու լավ հայտնի է։ Համապատասխանաբար, նրանք տեղյակ չեն, որ պետկառույցները տվյալ հարցերով զբաղվել են իրենցից դեռ շատ առաջ, և բավականաչափ դրական փորձ է կուտակված, որն անհրաժեշտ է յուրացնել, վերաիմաստավորել ու զարգացնել՝ հաշվի առնելով արդի իրավիճակը։

Հերթական դեժավյուն առաջացավ երեկ՝ ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանի և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի միջև երկխոսության ժամանակ։ Ըստ News.am-ի տեղեկատվության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորուհին նախ հաղորդեց, որ Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում պատմությունը խեղաթյուրելու համար։ Իսկ այնուհետ հարց տվեց. «Անգամ այսօր տեսակետներ կան, որ Երևանն ու արդեն Թբիլիսին եղել են ադրբեջանական պատմական տարածքներ, զավթվել են եկվորների կողմից: Ի՞նչ քայլեր է անում կառավարությունը հայկական մշակութային կոթողները պահպանելու ուղղությամբ»։

Լավ է, իհարկե, որ ԱԺ անդամները սկսել են հետաքրքրվել այդչափ կարևոր հարցերով, թեև նման հայտարարություններով Ալիևը հանդես է գալիս ոչ թե «այսօր», այլ մոտ տասը տարի շարունակ։ Իսկ ինչ վերաբերում է պատմությունը խեղաթյուրելուն, ապա այդ գործընթացը սքողված կերպով շարունակվել է Ադրբեջանի կարճատև պատմության ողջ ընթացքում, ահռելի մասշտաբներ ստանալով այդ երկրի անկախության բառացիորեն առաջին իսկ ամիսներից։ Ավելին, տարածաշրջանային պատմության հետևողական, կանխամտածված ու նպատակաուղղված խեղաթյուրումը թիվ մեկ խնդիրն է ադրբեջանցի, ներեցեք, գիտնականների համար, որ դրվել է դեռևս Հեյդար Ալիևի կողմից։ Եվ այդ մասին հայ գիտնականներն ու փորձագետները խոսել, գրել ու քննարկումներ են անցկացրել անթիվ անգամներ։

Բայց Աննա Կոստանյանը, ըստ երևույթին, միայն ներկայումս է հայտնաբերել այդ խնդիրն ու որոշել հետաքրքրվել, թե ինչպես է դա լուծվում։ Թե ինչու հարցը տրվեց տարածքային կառավարման նախարարին, նույնպես այնքան էլ հասկանալի չէ, այդուհանդերձ Պապիկյանը որոշեց պատասխանել դրան։ Եվ հայտարարեց, որ Բաքվի գործողություններին պատասխանելու համար Հայաստանը խնդիր չունի լրացուցիչ դրամական միջոցներ հատկացնել ու ծախսել, քանի որ դրա անհրաժեշտությունն ամենևին չկա։ «Պատմությունը, այս տարածքը, ցույց են տալիս, որ սա մեր պատմական հայրենիքն է: Մենք աշխարհի ռուսալեզու հատվածին մեր ունեցածը ներկայացնելու խնդիր ունենք: Այս պահին ուղղակի կարող եմ ասել, որ մեր պրոպագանդան չի զիջում ադրբեջանականին, որովհետև մեր դիրքերն ամուր են: Բայցևայնպես, այո՛, մենք հավելյալ խնդիր ունենք տարածելու մեր տեսակետը,-ասաց նախարարը, հավելելով,- մենք մեկ խնդիր ունենք՝ մեր ունեցածը ճիշտ մատուցել աշխարհին»։

Այդ հարցերում փոքրիշատե լավատեղյակ մարդու մոտ միանգամից մի քանի հարց է առաջանում։ Օրինակ, ինչո՞ւ է խնդիր դրվում «ներկայացնել մեր տեսակետը» միայն «աշխարհի ռուսալեզու հատվածին»։ Անգլալեզու, ֆրանսալեզու, իսպանալեզու, գերմանալեզու, չինալեզու և այլ լսարանի հետ այդպիսի խնդիրներ չկան, թե՞ դրանք բոլորը լուծված են։ Եթե մեր քարոզչությունը չի զիջում ադրբեջանականին և մեր դիրքերն այդչափ ամուր են, ապա որտեղի՞ց մեզ առնվազն այն խնդիրները, որ ընդունում է ինքը՝ նախարարը։

Բայց գլխավորը նույնիսկ դա չէ, այլ այն, որ Պապիկյանի խոսքերի հետևում չափազանց հստակ ուրվագծվեցին Ղարաբաղյան պատերազմի ավարտին հաջորդած առաջին տարիները և Լիպարիտյան-Օսկանյան չարագուշակ զույգը, որոնք Լևոն Տեր-Պետրոսյանի գիտությամբ ու հավանությամբ եռանդագին ներդնում էին հայ հասարակության մեջ այն թեզը, թե՝ քանի որ մեր գործն արդար է, և աշխարհը գերազանց գիտի այդ մասին, ապա տեղեկատվական-քարոզչական ոչ մի քաղաքականություն մեզ պետք չէ. իբր՝ միևնույնն է, Ադրբեջանին ոչ ոք չի հավատա։ Արդյունքում Բաքուն ակտիվ տեղեկատվական պատերազմ և հակահայկական հզոր քարոզչություն ծավալեց ողջ աշխարհում, չխնայելով ծախսերը։ Իսկ հայկական կողմը լռում էր բոլոր հրապարակներում, սրընթաց կորցնելով ազգային-ազատագրական պայքարում հաղթողի իր դիրքերն ու վերածվելով «ագրեսորի» և «բռնազավթչի»։ Զուգահեռաբար ամենակոպիտ կերպով խեղաթյուրվում և նենգափոխվում էր տարածաշրջանի պատմությունը, բայց Հայաստանը պաշտոնական մակարդակով շարունակում էր համառորեն լռել։

Այդօրինակ հանցավոր քաղաքականության արդյունքները, որ դրսևորվեցին մոտ 10 տարի անց, սարսափեցրին հայ հասարակությանը։ Այդուհանդերձ աշխատանքն այդ ուղղությամբ սկսվեց ընդամենը 10 տարի առաջ, Վարդան Օսկանյանի հեռանալուց հետո։ Եվ այդ 10 տարիների ընթացքում հաջողվեց գրեթե առավելագույն արդյունքների հասնել բազմաթիվ ուղղություններով, ընդգծեմ, նվազագույն ծախսերով։

Իսկ ի՞նչ է ասում այսօր Սուրեն Պապիկյանը։ Նույնը, գրեթե բառ առ բառ, ինչ որ Օսկանյանը 90-ականների վերջին և 2000-ականներին. Հայաստանի իշխանությունները խնդիր չունեն լրացուցիչ դրամական միջոցներ հատկացնել ու ծախսել, քանի որ «պատմությունը, այս տարածքը, ցույց են տալիս, որ սա մեր պատմական հայրենիքն է»։ Ի՞նչ է սա. պատատահականություն, խոսքի վրիպում, հարցից բացարձակ անտեղյակություն, թե՞ գիտակցված հայտարարություն այն մասին, որ իշխանությունները չեն պատրաստվում միջոցներ ծախսել տեղեկատվական անվտանգություն ապահովելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը, այդ թվում հայատյացության եռանդագին տարածմանն ու Արցախի խնդրի էության խեղաթյուրմանը հակազդելու համար։

Եթե դա այդպես է, ապա Պապիկյանն անտեսում է մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած խոսքերն այն մասին, որ գալիք ժամանակաշրջանը պետք է դառնա Արցախի մասին ճշմարտությունը աշխարհին ճիշտ ներկայացնելու շրջան։ Դատելով նախարարի խոսքերից, այդ ուղղությամբ ոչ միայն չի ձեռնարկվել ոչ մի քայլ, այլև մտադրություն էլ չկա դա անել։ Քանզի Սուրեն Պապիկյանը լիովին համամիտ է Վարդան Օսկանյանի ( հիշեցնեմ, Ռոբերտ Քոչարյանի օրոք արտգործնախարարի) հետ այն հարցում, որ չարժե դրա վրա միջոցներ ծախսել, քանզի պատմությունն ինքն է ամեն ինչ ապացուցում։ Նա անտեղյակ է նաև, որ վերջին տարիներին ահռելի աշխատանք է տարվել, որպեսզի փակվի այն ահռելի ճեղքվածքը, որն առաջացավ պետության հանցավոր անգործության արդյունքում և արդեն սպառնալիք էր ներկայացնում Հայաստանի ու Արցախի ազգային անվտանգության համար։ Եվ այդ աշխատանքն անհրաժեշտ է ոչ թե դադարեցնել, այլ շարունակել։

Թարմ օրինակ, ընդ որում՝ լիովին այն թեմայով, որը բարձրացրեց պատգամավոր Կոստանյանը. հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ քաղաքականության, այդ թվում՝ Ադրբեջանի անթաքույց ոտնձգությունների և տվյալ ոլորտում Բաքվի հակազդեցության համատեքստում։ Հունիսի սկզբին Փարիզում տեղի ունեցավ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 7-րդ նստաշրջանը, որին ադրբեջանական պատգամավորներն ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեցին։ Այդ երկրի ներկայացուցիչը, սովորականի պես, ներբողներ ձոնեց «բազմամշակութայնության կենտրոն հանդիսացող Ադրբեջանի կողմից մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանությանը»։ Ավելին, Ադրբեջանն իր թեկնածությունն առաջադրեց Արևելաեվրոպական խմբի կոմիտեում։

Հարց պրն. Պապիկյանին, քանի որ նա հանձն է առել խոսել մշակութային քաղաքականության մասին, և այդ ոլորտի համար բոլոր պատասխանատուներին. ո՞վ է մասնակցել հայկական կողմից և ինչի՞ մասին խոսել։ Շոշափվե՞լ է արդյոք Ադրբեջանի տարածքում այդ երկրի իշխանությունների կողմից անողորմաբար ոչնչացված և ոչնչացվող հայկական մշակութային ժառանգության հարցը։ Թե՞ պարզապես զբոսնել են Փարիզում պետմիջոցների հաշվին ու նստել՝ բերանները ջուր առած։

Հունիսի 30-ից մինչԵՎ հուլիսի 10-ը Բաքվում տեղի է ունենալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի ամենամյա 43-րդ նստաշրջանը։ Քննարկվելու են Համաշխարհային ժառանգության օբյեկտների վիճակի և պահպանման հարցեր։ Պարզապես աներևակայելի է. այն երկրում, որտեղ գործնականում բացահայտ իրականացվում է այլ ժողովրդի մշակութային վիթխարի ժառանգության ոչնչացում կամ յուրացում, միջոցառումներ են անցկացվում տվյալ թեմայով։ Հարցը ոլորտի համար նախկին պատասխանատուներին, այդ թվում ԱԳՆ-ին և Մշակույթի նախարարությանը, թե ինչպես է առհասարակ թույլ տրվել նման որոշում, ակնհայտորեն ուշացած է։ Սակայն արդիական է մեկ այլ հարց. մասնակցելո՞ւ են արդյոք մեր երկրի ներկայացուցիչները Բաքվում կայանալիք միջոցառմանը։ Թե՞ կրկին անտեսելու ենք, հնարավորություն տալով ստախոսներին ու կեղծարարներին ազատ բարբառել սեփական հանդուրժողականության և «բազմամշակութայնության» թեմայով։

Եթե դատենք պատգամավորի հարցից, ապա Աննա Կոստանյանը բավական մշուշոտ պատկերացում ունի այն ոլորտում տիրող իրավիճակի մասին, որին վերաբերում էր իր հարցը։ Եթե դատենք Սուրեն Պապիկյանի պատասխանից, ապա կառավարությունը նույնպես բավական խղճուկ պատկերացումներ ունի իրավիճակի և հրատապ խնդիրների մասին։ Կամ էլ համամիտ է տարածքային կառավարման նախարարի և միաժամանակ պարոն Օսկանյանի հետ, որ դա այն խնդիրը չէ, որի համար պետությունը պետք է միջոցներ հատկացնի և որևէ աշխատանք տանի։ Թե ինչով է սպառնում նման դիրքորոշումը, կարծում ենք, բացատրելն ավելորդ է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • «ДАЖЕ ПОСЛЕ ГЕНОЦИДА И СДАЧИ АРЦАХ ПРОДОЛЖАЕТ ВСЕЛЯТЬ В ВАС УЖАС»
      2024-03-29 10:30

      «Соавтор сдачи и геноцида Арцаха – оккупационный режим Армении теперь уже напрямую, самым хамским образом угрожает властям Арцаха. Очень возможно, что скоро мы станем свидетелями очередного антиармянского и антиарцахского «маскарада» властей, в котором СНБ личного пользования Никола представит «драматический» фильм о том, как «наказывает» тех, кто пытается спасти остатки Республики Арцах. Даже после сдачи и геноцида Арцах вселяет в вас ужас. Однажды, когда покажется, что вам все сошло с рук, Арцах просто застрянет у вас в горле…» - написала в Фейсбук активистка Наре Симонян.

    • ЭФФЕКТ «ИМНИМНИМИ»
      2024-03-25 09:35

      «В 2019 году некто на площади Свободы в Ереване призвал «разбить камнями» голову президенту Арцаха Бако Саакяну. Его не обвинили в массовом хулиганстве или призыве к насилию, наоборот, спустя несколько месяцев при посредничестве де-факто МИД Армении он получил подтвержденный профиль в Фейсбуке («синюю галочку»). Этим напоминанием можете ткнуть в глаза тем, кто с тупым взглядом духовно оскопленных утверждает, что похищенные Нарек и Вазген – правонарушители, а не политзаключенные, а Армения – «правовое государство». Армения не правовое государство, Армения захвачена турецкой властью, и здесь награждают тех, кто ведет пропаганду насилия против всего армянского, и наказывают тех, что выступает против всего турецкого», - написал политолог Эдгар Элбакян.

    • ПОЧЕМУ В ЕВРОПАРЛАМЕНТЕ ЗАГОВОРИЛИ ОБ «АМНИСТИИ» ПАЛАЧА АЛИЕВА АРЦАХСКИМ ЛИДЕРАМ?
      2024-03-22 10:14

      20 марта в Европарламенте состоялись обсуждения по вопросу армянских военнопленных, незаконно содержащихся в Азербайджане. На конференции, помимо евродепутатов, присутствовали и выступили армянские и международные эксперты и правозащитники, а также посол РА в Бельгии Тигран Балаян.

    • ЕДИНИЦА ИЗМЕРЕНИЯ – "СУТ НИКОЛ": КАКОВА КОНЦЕНТРАЦИЯ ЛЖИ НА 1 КВАДРАТНЫЙ "ГД"?
      2024-03-19 10:26

      Помните, как в первые годы правления "ГД" оппозиционные активисты провели кампанию "сут никол", разоблачая уже тогда обретающие, можно сказать, концептуально-стратегический характер объемы лжи представителей новой власти? С позиций нынешних реалий вранье Никола и Ко 4-5-летней давности выглядит чуть ли безвредным лепетом, хотя понятно, что основы будущей катастрофы закладывались именно тогда. Сегодня сам Пашинян и его соратники лгут уже напропалую, параллельно, по инерции, опровергая самих себя через час, два, день, неделю…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ