Последние новости

ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԹԵՐՍՆՈՒՄ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է

Կլսի՞ արդյոք աստվածաշնչյան մարգարեի ուղերձը մեր «փառամոլ փարավոնը»:

Դեռևս ս.թ. ապրիլի 22-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դեվիդ Բիզլին հայտարարեց, որ մի քանի ամիս անց Երկրի բնակչությունը կարող է բախվել «աստվածաշնչյան մասշտաբի սովի»։ Նրա կարծիքով, սովի պատճառ կդառնա կորոնավիրուսը։

Բառացիորեն օրերս այդ վտանգի առկայության մասին արդեն Հայաստանի պարագայում կրկնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախազգուշացնելով, որ կառավարության գործունեությունը /անգործությունը կհանգեցնի նրան, որ մեր երկրում սովն իրեն կդրսևորի «օգոստոսից հետո»…

Ի՞նչ է նկատի առնվում՝ «աստվածաշնչյան սով» հասկացության տակ: Հիշեցնենք, որ Աստվածաշնչում Հովսեփը, որին Փարավոնը դիմեց իր երազները մեկնելու համար, ճշգրիտ կանխատեսեց առաջիկա 7 բերքառատ տարիներն ու սովի և անբերրիության հետագա 7 տարիները, խորհուրդ տալով հացահատիկի պաշարներ կուտակել առատ տարիների ընթացքում։ Փարավոնը բարձր գնահատեց Հովսեփի իմաստնությունը, նրան կարգելով ողջ տնտեսության կառավարիչ։ Համայն երկրում տիրող սովի ժամանակ Հովսեփը տնօրինում էր հացահատիկի վաճառքը

Այսպիսով, խոսքը տվյալ դեպքում երկրի պարենային անվտանգության մասին է, իսկ դա ենթադրում է ոչ թե, ասենք, ելակի կամ պաղպաղակի առկայություն, այլ առաջին հերթին՝ հացահատիկի, ցորենի, հացի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ կարևոր ապրանքների. եգիպտացորենի, բրնձի, բանջարեղենի, ձավարեղենի։

Ինչ վերաբերում է հացահատիկին, ապա մեր երկիրը դրանով ինքնապահովվում է հազիվ մեկ երրորդի չափով, մնացածը ստիպված ենք ներկրել։ Եվ այստեղ մենք կարող ենք մեծ խնդիրներ ունենալ։ Նախ, հայտնի է, որ Վրաստանը, որը Հայաստանի համար միակ տարանցիկ երկիրն է հացահատիկային մշակաբույսերի ներկրման մասով, պարբերաբար նախազգուշացնում է իր տարածքով ավտոտրանսպորտով դրանց փոխադրումն արգելելու մտադրության մասին, քանի որ արդյունքում ճանապարհային պաստառն արագ մաշվում է։ Այդ արգելքի պատճառով ներկրվող հացահատիկի փոխադրումն ավելի թանկ կնստի և, բացի այդ, կաճեն բոլոր այն մթերքների գները, որոնց արտադրության մեջ այս կամ այն կերպ օգտագործվում է հացահատիկ, այդ թվում՝ կերային. Այսինքն՝ տավարի մսի, հավի, ձվի, ամբողջ հրուշակեղենի, չենք խոսում արդեն հենց հացի և ալրաղացային այլ արտադրանքի մասինրինակ՝ մակարոնեղենի)։

Հուսանք, որ Վրաստանն իր այդ մտադրությունը չի իրագործի բոլորի համար բարդ համաճարակային ժամանակաշրջանում, բայց նույնիսկ այդ դեպքում մենք կարող ենք բախվել այլ խնդրի։ Բանն այն է, որ սովի սպառնալիքի պայմաններում հացահատիկ արտադրող բազմաթիվ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, սահմանափակումներ են մտցրել հացահատիկի արտահանման մատակարարումների նկատմամբ՝ մեծ պահուստներ կուտակելով սեփական կարիքների համար։ Մանավանդ որ երաշտային տարին արդեն ազդում է Ռուսաստանի հարավի հիմնական շտեմարանների՝ Կուբանի և Ստավրոպոլի, ինչպես նաև Կենտրոնական Եվրոպայում Ուկրաինայի հարավ-արևմուտքի, Լեհաստանի, Գերմանիայի բերքի վրա:

Հասկանալի է, որ վերահաս գլոբալ սովի պայմաններում Հայաստանը պետք է արդեն այսօր (իսկ ավելի լավ կլիներ՝ երեկ) հոգ տանի երկրի պարենային անվտանգության մասին և, մասնավորապես, ակտիվորեն փոխգործակցի Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի իր գործընկերների հետ՝ ապահովելու համար հացահատիկի անխափան մատակարարումը մեր երկիր և, ինչը անչափ կարևոր է, երկրի պետական պահուստի ձևավորումը «սև օրվա» համար։

Մինչդեռ անձամբ վարչապետ Փաշինյանից մենք առ այսօր լսում ենք միայն հանգստացնող «Ամեն ինչ լավ է, հիասքանչ մարկիզուհի» երգը (հիշեցնենք, որ նման բան մենք լսում էինք նաև COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի սկզբում, իսկ այսօր գիտենք, թե ինչի հանգեցրեց կառավարության ղեկավարի և նրա աշխատակազմի որոշ անդամների թեթևամիտ մեսիջը)։ Մասնավորապես, վարչապետը համավարակի ողջ ընթացքում հրճվել է Հայաստանում առևտրային ցանցերի ապրանքառատ վաճառասեղաններով ու դարակներով և նույնիսկ սպառնացել հարկ եղած դեպքում պարենամթերքի էքսպանսիա իրականացնել դեպի արտաքին շուկաներ։ Սակայն վարչապետը վաղուց կորցրել է իրականության զգացումը և հերթական անգամ «կսթափվի» միայն այն ժամանակ, երբ դժբախտությունն արդեն կթակի մեր դուռը, այնպես որ նրա և իր աշխատակազմի վրա հույս դնել չարժե։ Հավելենք, որ Հայաստանում այս տարվա բերքը, մեղմ ասած, տպավորիչ չի լինի և բազմաթիվ մթերքների առումով միջինից ցածր կլինի։

Հասկանալի է, որ «աստվածաշնչյան սովը» սպառնում է նախևառաջ երրորդ աշխարհի երկրներին, որտեղ կազմալուծված է գյուղատնտեսությունը և լոգիստիկանիշեցնենք, որ ամեն տարի աշխարհում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, առանց նոր կորոնավիրուսի էլ սովի է մատնված 821 մլն մարդ, որոնց այսօր կարող են ավելանալ ևս 130 մլն, այսինքն այդ թիվը կմոտենա միլիարդի), մնացած դեպքերում խոսքը կարող է վերաբերել պարենամթերքի անբավարարությանն ու դրա գներին:

Այսինքն, անդրադառնալով Հայաստանի գալիք փորձություններին, խոսքն առավելապես վերաբերում է ոչ թե ապրանքների ֆիզիկական հասանելիությանը, այլ նրան, որ համավարակի և դրանով պայմանավորված տնտեսական ճգնաժամի հետևանքով կաճի գործազրկության մակարդակը, կնվազեն բնակչության հիմնական մասի եկամուտները, կավելանա աղքատների և ծայրահեղ աղքատների թիվը։ Իսկ այդ ամենը, իր հերթին, կհանգեցնի նրան, որ մարդիկ պարզապես փող չեն ունենա անհրաժեշտ քանակությամբ մթերք գնելու համար, չենք խոսում արդեն դրա որակի մասին։ Եվ բնակչության աղքատ շերտերը, բնականաբար, կտուժեն առաջին հերթին, լավագույն դեպքում բախվելով թերսնման և սննդակարգում ավելի էժան ու անորակ մթերքների անցնելու խնդրին։ Ընդ որում փոքր-ինչ կշահեն նրանք, ովքեր ունեն օժանդակ տնտեսություններ, որոնք կարող են ապահովել իրենց տերերին պարենասթերքի գոնե նվազագույն քանակով։

Հասկանալի է նաև, որ Հայաստանի կառավարությանն այդ առնչությամբ անհրաժեշտ է բաց պահել առևտրային միջանցքները, ապահովելով գյուղմթերքի մատակարարման շղթաների շարունակականությունը։ Այս մասին, կարծես թե, կառավարությունն օրերս այնուամենայնիվ կռահեց՝ վերջապես Վերին Լարսի մեզ համար կարևորագույն տրանսպորտային հանգույց ուղարկելով մշտական մաքսային ներկայացուցչի, որի գործունեության արդյունավետությունը, ճիշտ է, դեռևս հայտնի չէ։ Բացի այդ, բառացիորեն օրերս հանվել են Հայաստանի կառավարության կողմից սահմանված սահմանափակումները դեպի Իրան և Իրանից միջազգային բեռնափոխադրումների նկատմամբ, այսինքն այլևս անհրաժեշտություն չկա մի մեքենայից մյուսը բեռնել ապրանքները Մեղրիի մաքսակետում, չեղարկվում է նաև ոստիկանության վերահսկողությունը Հայաստանի տարածքով իրանական բեռնատար փոխադրամիջոցների տեղաշարժի նկատմամբ։ Դե ինչ, ինչպես ասում են, այդքանի համար էլ շնորհակալ ենք…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГОСПРОГРАММЫ УМИРАЮТ, ЕДВА РОДИВШИСЬ
      2024-04-25 10:36

      Правительство наконец узрело дыру, через которую утекают средства госбюджета 6 лет правления Пашиняна показали неспособность правительства вырабатывать внятные и эффективные программы государственной поддержки, которые по истечении некоторого времени демонстрируют нулевой либо ничтожный результат и нуждаются в серьезной доработке или даже аннулировании. Однако к тому моменту блуждающее по пути "проб и ошибок" правительство уже успевает пустить на ветер колоссальные средства госбюджета…

    • БЕЗ УДОБНОЙ ЛОГИСТИКИ, МОЩНОГО АТОМА И ПРОИЗВОДСТВА
      2024-04-24 12:39

      Тюркский тандем пытается лишить Армению экономических перспектив          Пока наши глупые пацифисты кромсают страну, тюркский тандем усиленно работает вдолгую, стараясь лишить Армению также всяческих перспектив экономического развития в будущем, превратив ее в лучшем случае в малозначимую территорию без каких-либо серьезных производств. Эту политику Азербайджан проводит давно - еще когда Арцах был наш. К примеру, стоило в свое время властям Армении взяться за работы по восстановлению Ванадзорского химкомплекса и выпуску карбамида и удобрений, как тут же в пригороде Баку построили крупное аналогичное производство с тем, чтобы блокировать, пусть и демпинговыми ценами, экспорт армянской продукции. Ничего в этом плане не изменилось и сегодня…

    • ДЕРЖИ (ВТОРОЙ) КАРМАН ШИРЕ
      2024-04-23 10:56

      Добросовестность граждан и правительства должна быть взаимной С начала года по сей день в балансе бюджета зарегистрирован профицит в 3,8 млрд драмов из-за перевыполнения бюджета в январе, - говорится в обзоре Всемирного банка Armenia Monthly Economic Update - April 2024. Однако, как отмечается в исследовании, "в феврале 2024 года зафиксирован дефицит бюджета в 64,9 млрд драмов". Эти сведения подоспели аккурат ко Дню налогоплательщика, который в Армении отмечается уже третий год подряд…

    • НАЛОГОВИК, В ОТЛИЧИЕ ОТ ПОЧТАЛЬОНА, НЕ СТУЧИТСЯ ДВАЖДЫ
      2024-04-22 10:54

      Трудовые мигранты несут потери в ожидании, когда власти соизволят вернуть их деньги Эта история началась 2,5 месяца назад, когда "ГА" обнародовал статью "Выходи строиться. Почему с гастарбайтеров тянут деньги в госбюджет Армении" (02.02.2024 г.) о том, как тысячи наших трудовых мигрантов стали получать от Комитета госдоходов РА уведомления о налоговых задолженностях за полученные еще в 2022 году за рубежом доходы. Граждане Армении выплатили в пору работы в той же России положенные там налоги - в частности, НДФЛ (налог на доходы физических лиц, аналогичный армянскому подоходному налогу) в размере 13%, но правительство Пашиняна потребовало от них выплатить также разницу между российским и армянским налогами (в 2022 году ставка подоходного налога в Армении равнялась 21%), то есть 8% от полученного вне Армении дохода…






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ