Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Այս մասին նշել է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով News.am-ի հարցին, թե ինչպե ՞ս է մեկնաբանում լրատվամիջոցներից մեկում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արած այն հայտարարությունը, ըստ որի` 2016-ին Ստեփանակերտի երկինքն անպաշտպան էր, իսկ այժմ ամբողջ Արցախը պաշտպանված է։
«Եթե բանակում այսօր ինչ-որ բան բարելավվել է, ինչ-որ բան ավելի լավ է, քան երեկ էր, ես միայն ուրախ եմ և երբեք ու երբեք ցեխ չեմ շպրտի հայոց բանակի վրա, կասկածի տակ չեմ դնի նրա պաշտպանունակությունը, ինչպիսին էլ լինեն օրվա քաղաքական իշխանությունների ցանկությունները կամ քմահաճույքները»,-նշել է նախկին Նախագահը։
Նա նշել է, որ այս երեք տասնամյակների ընթացքում ինքը և այդ ճանապարհն անցած իր շատ ընկերներ գայթակղություն չեն ունեցել բանակաշինության նախորդ ժամանակաշրջանը համեմատել իրենց արած բարելավումների հետ, հրապարակավ, այդ թվում` ի լուր հակառակորդի հայտարարել, թե ինչ չկար նախկինում, որտեղ էր խոցելի մեր պաշտպանությունը, որպեսզի ցույց տային, թե իրենք ինչ են արել:
«Բանակում շարունակական բարելավումները ցույց տալու բազմաթիվ այլ ձևեր քան: Ի վերջո, մենք առավոտից երեկո չենք տարփողում, որ ներկայումս զենքի մատակարարումների մի զգալի մասը նախորդ տարիներին ձեռքբերված պայմանավորվածությունների և կնքված պայմանագրերի հիման վրա է իրականացվում: Մի՞ թե դա է կարևորը: Ապրիլյան պատերազմից հետո անցել է չորս տարի, և բնական է, որ տարեցտարի մեր պաշտպանունակությունն ավելի պետք է ամրապնդվեր»,-նշել է Սերժ Սարգսյանը։
Ապա անդրադառնալով Արայիկ Հարությունյանի վերոնշյալ հայտարարությանը՝ Սերժ Սարգսյանը կատարել է հետևյալ հարցադրումները. «Եթե 2016 թվականին Արցախի օդային տարածքը պաշտպանված չի եղել, այդ ինչպե ՞ս է պաշտպանության բանակը խոցել հակառակորդի 20 թռչող սարք, 2 ուղղաթիռ, ինչպե ՞ս է, որ հակառակորդի ոչ մի ինքնաթիռ այդ ժամանակ չի հատել Արցախի օդային սահմանը: Գուցե, Արցախի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սանձազերծած զավթիչը խղճացե՞ լ է ու Արցախի օդային տարածք չի ներխուժել: Ամեն ինչ արդեն անցնում է տրամաբանության և բարոյականության սահմանը: Խոցելին հենց այս սահմանն է, և ոչ երբեք Արցախի օդային սահմանը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.
-
2024-04-20 13:27
Передача Армении и нашей цивилизации варварам, что пытаются преподнести как «достижение», это процесс превращения реальной Армении в историческую, считает завкафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян.
-
2024-04-20 12:36
Это не проблема Воскепара, Киранца или Баганиса, это судьбоносное проявление жизни Армении. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил предстоятель Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, который всю ночь провел в Баганисе вместе с местными жителями.