Последние новости

«ՎԱԼԼԵՔՍ» ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԱԳՐԳԻՌ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ

Արձագանքելով վերջին շրջանում լրատվամիջոցներով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկության գործընթացի լուսաբանման համատեքստում «Վալլեքս» խմբի ընկերությունների և խմբի նախագահի անվան անհարկի շահարկումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտարարում են.

- «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը 2019 թ. հոկտեմբերի 3-ից փաստացի դադարել է լինել «Վալլեքս» խմբի ընկերություն. ռուսական ՎՏԲ բանկը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագրի ֆինանսավորման նպատակով կնքված պայմանագրերի շրջանակներում, 2019 թ. հոկտեմբերի 3-ին տիրացել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի 100 տոկոսը կազմող բաժնետոմսերին՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը և փոխարինելով վերջինի գործադիր մարմնի ղեկավարին (տնօրենին)ֈ Թեև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի նախկին սեփականատերը դատական կարգով վիճարկում է իր սեփականության ոչ իրավաչափ բռնագանձումը, այնուամենայնիվ, 2019 թ. հոկտեմբերի 3-ից «Վալլեքս» խմբի ընկերությունները որևէ վերահսկողություն և (կամ) ազդեցություն չեն ունեցել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության նկատմամբ և առնչություն չունեն ներկայում ընթացող սնանկության գործընթացին:

- «Վալլեքս» խմբի ներդրումներով 1997 թվականին պղնձաձուլական արտադրության վերագործարկվելու օրից մինչև ՎՏԲ բանկի տիրապետությանն անցնելը «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեությունը՝ պայմանավորված բազում հանգամանքներով, մշտապես եղել է շահութաբերության ու վնասաբերության սահմանագծին՝ ֆինանսական տեսակետից լինելով ռիսկային: Այդ ամբողջ ընթացքում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը երբևէ շահույթ չի բաշխել բաժնետերերինֈ Սակայն «Վալլեքս» խումբը, առաջնահերթ կարևորելով «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության գործունեության սոցիալական նշանակությունն ու դերը Ալավերդի քաղաքի բնակչության կյանքում, առավելագույն պահպանել է առկա աշխատատեղերը: Նույնիսկ 2018 թհոկտեմբերից հետո ձևավորված իրավիճակում, երբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության արտադրական գործունեությունը փաստացի կասեցված էր, և որևէ դրամական մուտք ընկերությունը չուներ, «Վալլեքս» խումբը համագործակցել է ՀՀ կառավարության հետ՝ փնտրել է ելքեր, մշակել և ՀՀ կառավարության համաձայնեցմանը ներկայացրել արտադրության վերականգնման հեռահար պլաններ, իրականացրել փորձնական արտադրական ծրագրեր՝ ամիսներ շարունակ խմբի այլ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին ընկերության աշխատողներին վճարելով աշխատավարձեր Ակնհայտ է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության սնանկացման, հարյուրավոր մարդկանց գործազուրկ դառնալու պատճառները պետք է փնտրել ոչ թե «Վալլեքս» խմբի ընկերությունների, այլ ներկա կառավարիչների գործողություններում։

Հարգանքով՝

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАЗАХСТАНСКОЕ НЕРАВНОДУШИЕ: ЧТО АСТАНА ИЩЕТ В ЗАКАВКАЗЬЕ?
      2024-04-15 11:27

      Казахстан хочет быть не просто "тюркским братом" или одним из партнеров по ОДКБ и ЕАЭС, он пытается показать себя самостоятельной евразийской субстанцией, способной генерировать и предлагать нетривиальные идеи и решения, считает ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей МАРКЕДОНОВ.

    • Мария ПОГОСЯН: БАЛЕТ БОЛЬШЕ, ЧЕМ ПРОФЕССИЯ
      2024-04-13 12:50

      За легкими и грациозными движениями балерин кроется многолетний каторжный труд. Для артистов балета каждый день - борьба с собой и своим телом, которую может выдержать не каждый. И только самоотверженные могут добиться признания Терпсихоры и зрителя. Среди них - балерина Мария Погосян (Семеняченко).

    • СДЕЛКА ПО ПРОДАЖЕ АКЦИЙ "АМЕРИАБАНКА" ЗАВЕРШИЛАСЬ
      2024-04-08 16:54

      "Америабанк" объявил об окончательной смене своих акционеров. Как ранее отмечалось, корпорация Bank of Georgia Group приобрела 90% акций "Америабанка". В сегодняшнем сообщении "Америабанк" уточняет, что примерно 60% акций будет числиться за владельцами Bank of Georgia (корпорация Bank of Georgia Croup PLC), а еще 30% - за самим Bank of Georgia (Bank of Georgia JSC).

    • Артак ЗАКАРЯН: ЦЕПЬ РЕАЛЬНЫХ ПОРАЖЕНИЙ НАЧАЛАСЬ С «БАРХАТНОЙ РЕВОЛЮЦИИ» 2018 г.
      2024-04-04 10:06

      Так называемое, наше правительство и обслуживающие его представители общественно-политического поля по сей день не в состоянии сделать правильных выводов ни из побед, ни из поражений, написал на своей странице в Фб бывший замминистра обороны республиканец Артак Закарян, коснувшись муссируемых в последние дни спекуляций и домыслов по поводу Апрельской четырехдневной войны. Но сколь бы безосновательно они ни говорили, ни писали, ни делали бредовые анализы, все равно, факты от этого не меняются, добавил Закарян, перечислив 6 фактов, касающихся Апрельской войны 2016 года.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ