Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ. «ԼԻՑՔ+»՝ ՕԳՏՎԵՔ ՀԻՄԱ, ՎՃԱՐԵՔ ՀԵՏՈ

Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից՝ այժմ արդեն մինչև 1500 դրամի չափով նախկին 1000 դրամի փոխարեն:

Ի դեպ, 1500 դրամը կարելի է օգտագործել «Viva», «X», «Y» և «Z» սակագնային պլանների փաթեթները, ինչպես նաև «BIT», «Super BIT», «Super 0 օրական» և «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար:

Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը: «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելվածը հասանելի է «Play Store»-ում / «App Store»-ում:

Ծառայությամբ տրամադրվող գումարը հնարավոր է օգտագործել ակտիվացման պահից սկսած՝ 30 օրվա ընթացքում։ Բացասական հաշվեկշիռը կառավարելու և ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել՝ *221*0# հրահանգը։

Ծառայությունը հնարավոր է ակտիվացնել միայն դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում:

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

Առաջարկը հասանելի է մինչև 2020թ. օգոստոսի 1-ը, ներառյալ:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ