Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ը ՆԵՐԴՐԵԼ Է «LUCKY CARROT» ՀԱՐԹԱԿԸ՝ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ և ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայտնի փաստ է, որ կազմակերպությունները, որոնք ունեն ներգրավված և արդյունավետ թիմ, կարողանում են ապահովել ավելի բարձր արտադրողականություն և նորարարություն: Կազմակերպական վարքագծի և աշխատուժի վերջին փոփոխություններով պայմանավորված` ընկերությունները կկարողանան լուծել նոր մարտահրավերներ` արդյունավետորեն աշխատող թիմերի օգնությամբ: Աշխատակիցների թիմային ոգին ու համագործակցությունը արդյունք են տալիս, երբ ապահովված է լինում յուրաքանչյուր աշխատակցի ներգրավվածությունը:

Վիվա-ՄՏՍ-ը փոխգործակցության հուշագիր է կնքել «Lucky Carrot» հայկական ստարտափի հետ՝ ներդնելու տեղեկատվական-վերլուծական հարթակ: Այս հարթակը կոչված է մոտիվացնելու և ներգրավելու անձնակազմը՝ թույլ տալով անհատներին գնահատել և գովել գործընկերների աշխատանքը և արժեքները: Ստեղծված արտակարգ դրության պայմաններում՝ Վիվա-ՄՏՍ-ը ձեռնարկում է բոլոր միջոցները` ապահովելու համար, որ աշխատանքի որակը և համապատասխան արժեքները պահպանվեն բարձր չափանիշներով, և որ աշխատակիցները շարունակաբար գնահատված լինեն:

Ի՞նչ է մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կիրառվող ներգրավվածությունը՝ որպես հասկացություն: Այն ենթադրում է կազմակերպության արժեքներին հավատարմություն, գիտելիք ու հմտությունները կիսելը, կազմակերպության առջև դրված նպատակներին ծառայեցնելը, պատասխանատվությունը թե՛ հաջողության, և թե՛ ձախողման համար, փոխադարձ հարգանքն ու գործընկերոջը ձեռք մեկնելը՝ թիմային առաջադրանքը բարեհաջող ավարտին հասցնելու համար:

«Առհասարակ, Վիվա-ՄՏՍ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ընկերության ամենամեծ հարստությունը՝ մեր աշխատակիցներին: Նրանց շնորհիվ մեր ընկերությունում պահպանվում են աշխատանքային էթիկայի կանոնները, գործում են արժեքներ և կա հարգանք՝ ոչ միայն մեր հաճախորդների և շահագրգիռ կողմերի, այլև մեր համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ: Մեզ համար աշխատակիցն առաջընթացի շարժիչ ուժն է: «Lucky Carrot» հարթակը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին արտահայտել իրենց գնահատանքը գործընկերներին, օգնել բարելավել մեր արտադրողականությունը և պարբերաբար ստանալ վերլուծական հաշվետվություններ, որոնք կօգնեն մեզ գտնել բարելավման նոր գործիքներ: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք «Lucky Carrot»-ի հետ, որն ապացուցել է, որը լուսավոր ու տաղանդավոր հայ երիտասարդների կողմից ստեղծված՝ նորաձև, թարմ, ժամանակակից և օգտակար ստարտափ է Հայաստանում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

««Lucky Carrot»-ի առաջարկին ծանոթանալուն պես՝ Վիվա-ՄՏՍ-ը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: Ընկերության արագ ու պրոֆեսիոնալ արձագանքին հետևեցին հանդիպումներ և բանակցություններ. ամիսների աշխատանքի արդյունքում այսօր մենք ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր»,- նշել է «Lucky Carrot»-ի համահիմնադիր և տնօրեն Մարիամ Գյուլումյանը։

«Lucky Carrot» համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ առցանց ուղարկելով խրախուսական միավորներ՝ «գազար» ստիկերներ՝ նշելով կազմակերպության հիմնական արժեքները, որոնք առնչվում են տվյալ աշխատակցի կողմից կատարված աշխատանքին:

«Վիվա-ՄՏՍ-ը գնահատում է այն օգուտները, որ «Lucky Carrot» համակարգն ընձեռում է, և այդ կերպ աջակցում է մեզ խթանել «Lucky Carrot»-ի առաջխաղացումը տեղական շուկայում: Մեր թիմի համար սա նաև ահռելի փորձ ձեռք բերելու հնարավորություն է։ Այս նախաձեռնությունը մեզ միանշանակ կօգնի պատրաստ լինել աշխատելու մեծ ընկերությունների հետ և արագ աճ գրանցելու միջազգային շուկայում՝ հատկապես ԱՄԷ-ում և Մերձբալթյան երկրներում, ինչպես և պլանավորել ենք»,- նշել է Մարիամ Գյուլումյանը։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОСМОНАВТ-ИСПЫТАТЕЛЬ АРУТЮН КИВИРЯН ВСТРЕТИЛСЯ СО СТУДЕНТАМИ
      2024-04-20 11:50

      В рамках Международного научно-просветительского фестиваля "Юрий Гагарин - Герой нашего времени", приуроченного к 90-летию со дня рождения великого космонавта, в Российско-Армянский университет прибыл российский космонавт-испытатель Арутюн Кивирян. Он встретился со студентами и профессорско-преподавательским составом вуза, после чего с платформы РАУ посредством видеосвязи подключился к международному фестивалю с участием коллег и ведущих представителей сферы.

    • ВЕТЕРАН ВОЙНЫ В СТРОЮ С МОЛОДЕЖЬЮ
      2024-04-19 10:43

      Каждое время выдвигает своих героев – подлинных и мнимых. Современники не всегда  умеют их различить, и это оборачивается чувствительными потерями. Тем более что подлинные герои очень часто не любят, не умеют расписывать свои заслуги. Об этом скупо говорит их биография. К числу таких принадлежит подполковник Мартин Багдасарян, недавно отметивший 80-летие.

    • Карен Вртанесян: Приходите к суду, очень важно показать общественную поддержку Самвелу
      2024-04-17 17:52

               «Сегодня в 7 часов вечера я пойду к Шенгавитскому суду, где будет рассматриваться вопрос ареста Самвела Варданяна. По сути, Самвела мало того что подло избили, так еще и хотят засадить его по обвинению в разжигании ненависти», - написал на своей странице в Фейсбук эксперт по информационной безопасности Карен Вртанесян.

    • Карен Игитян: Алиев сносит здания в Арцахе, Пашинян – в Армении
      2024-04-17 17:48

               Политолог Карен Игитян пишет на своей странице в Фейсбук:






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ