Последние новости

ԹԵ ԿԱ ՄԵԿԸ, ՈՒՄ ՊԵՏՔ է ԼԵԶՎԻ «ԳԻՏԱԿՑՎԱԾ ԼՈՔԴԱՈՒՆ», ԴԱ ԹՈՐՈՍՅԱՆՆ Է

«Մեզ անհրաժեշտ է գիտակցված լոքդաուն՝ պարտադրվածի փոխարեն։ Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա։ Պարզապես չկա… »,- կիրակի օրը հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին ինքնակամ մնալ տանը, չիջնել բակ, չշփվել հարևանների հետ, միասին սուրճ չխմել, երեխաներին թույլ չտալ բակում խաղալ, հարազատների ու մտերիմների հետ պիկնիկների չգնալ, ուրախ ու տխուր իրադարձություններ չնշել, հարազատներին չայցելել: Նա կոչ է արել նաև դադարեցնել սրճարաններ ու ռեստորաններ այցելելը։

Հետաքրքիր է, երբ Թորոսյանը, որը ոչ այնքան վաղուց սպառնում էր փռշտալ ու հազալ լրագրողների վրա, որպեսզի ապացուցի, թե կորոնավիրուսն առհասարակ ոչինչ է, մարդկանց կոչ է անում «դադարեցնել սրճարան-ռեստորանային այցելությունները», նա դա անում է գիտակցված, թե՞ պարզապես բարբաջում է՝ չմտածելով այն մասին, որ իր խոսքերը կարող են վերջնականապես թաղել ոլորտը, որն առանց այդ էլ մահամերձ է։

Երբ հասարակական սննդի բոլոր հաստատությունների փակում ներառող կոշտ կարանտինի շրջանի ավարտից հետո իշխանությունները հավանություն տվեցին դրանց բացմանը, նրանք պարտավորեցրին բոլոր սրճարաններին ու ռեստորաններին վերակազմակերպել իրենց աշխատանքն այնպես, որ ապահովեն հակահամաճարակային անհրաժեշտ կանոնների պահպանումը: Դա և՛ թանկարժեք ջերմաչափերի գնումն է՝ յուրաքանչյուր հաճախորդի ջերմությունը մուտքի մոտ չափելու պահանջով, և՛ տարածքի կազմակերպումն այնպես, որ պահպանվի մեկուկես մետր սոցիալական հեռավորություն, և՛ աշխատանքի ընթացքում միշտ դիմակներով ու ձեռնոցներով լինելու անձնակազմին ներկայացվող պահանջը, և էլի անթիվ-անհամար ու բազմապիսի սահմանափակումներ ու կանոններ: Որոք սահմանվեցին, պետք է ենթադրել, հենց այն նպատակով, որ մարդիկ կարողանան առանց առողջությանը սպառնացող որևէ վտանգի այցելել սրճարաններ ու ռեստորաններ, իսկ ոլորտի աշխատողները՝ գոնե ինչ-որ կերպ գոյատևեն և հնարավորություն ունենան վաստակել իրենց օրվա հացն ու կերակրել իրենց ընտանիքներին:

Ընդ որում խոսք անգամ չկա շահույթի մասին, քանի որ հաճախելիությունը «հետկարանտինային» շրջանում, երբ հասարակական սննդի ձեռնարկություններին թույլատրեցին վերսկսել գործունեությունը, առանց այդ էլ կտրուկ նվազել է։ Ըստ որում պատճառը ոչ միայն և ոչ այնքան վախեցած քաղաքացիների հոգեբանական վիճակն է, որքան ֆինանսների բացակայությունը։ Եվ եթե սրճարաններից շատերն այսօր չեն փակվում, ապա պատճառը ոչ թե այն է, թե նրանց կյանքը մեղր ու շաքար է, այլ որ չեն կորցնում հույսը՝ չխորտակվելու, մինչև որ կգան ավելի լավ ժամանակներ, գումարած այն, որ ցանկանում են պահպանել աշխատատեղերը. չէ՞ որ ցանկացած ձեռնարկության փակումը նշանակում է գործազուրկների թվի ավելացում։

Նրանց, ովքեր նման պայմաններում շարունակում են աշխատել՝ ահռելի գումարներ վճարելով վարձակալության համար (համենայն դեպս Երևանի կենտրոնում հասարակական սննդի հաստատությունների համար գումարներն իսկապես աստղաբաշխական են) ՝ ծախսելով առանց այդ էլ սուղ միջոցները, որպեսզի ապահովեն պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները, պետությունը պետք է «շնորհակալություն» ասի, չենք խոսում արդեն ավելի առարկայական աջակցության մասին։ Քանի որ յուրաքանչյուր փլուզված բիզնես, կրկնենք, նշանակում է աշխատատեղերի կրճատում ու այն ընտանիքների ավելացում (այդ թվում՝ երիտասարդ ընտանիքների, այնուամենայնիվ ոլորտում առավելապես երիտասարդներ են աշխատում), որոնք վաղը փոքրիշատե կայուն ապահովվածների կատեգորիայից կանցնեն անապահովների շարքը, իսկ այնուհետ ընդհանրապես՝ աղքատների։

Դարձյալ իսկ նկատի առնելով, որ խոսքը մեծամասամբ երիտասարդության մասին է, նման ընթացքն անխուսափելիորեն կանդրադառնա ժողովրդագրական ցուցանիշների վրա։ Ո՞վ պիտի երեխաներ ունենա կտրուկ վրա հասած ֆինանսական անկայունության և վաղվա օրվա նկատմամբ որևէ վստահության բացակայության պայմաններում: Ահա այսպիսի «թիթեռնիկի էֆեկտ», պարոն Թորոսյան։ Գոնե մի պահ մտորե՞լ եք այդ մասին՝ անելով ձեր անպատասխանատու հայտարարությունը, որը կարող է մի հարվածով թաղել ոլորտն ու փողոց նետել այդտեղ աշխատող հազարավոր մարդկանց։ Եվ դա այն դեպքում, երբ նրանք ամեն ինչ անում են իրենց հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար, և ընդ որում հսկող պետական ատյանները, իրենց կողմից, մշտապես ստուգումներ են անցկացնում ՝ բացահայտելով ու պատժելով անբարեխիղճներին, եթե այդպիսիք լինում են։ Ընդհուպ մինչև ձեռնարկության փակում։

Իր անպատասխանատվությամբ և թեթևամտությամբ վրդովեցուցիչ նախարարի հայտարարությունը Ռեստորանների հայկական միությունն անվանել է «մահվան դատավճիռ՝վաճառքների բազմապատիկ անկման պայմաններում մի կերպ գոյատևող հանրային սննդի ընկերությունների համար»։

«Հանրային սննդի ձեռնարկությունները գործում են պարետատան կողմից մշակված հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանման պայմաններում, իսկ չպահպանողների նկատմամբ կա կանխարգելիչ միջոցառումների լայն գործիքակազմ, որը մինչ այսօր խստորեն կիրառվել է»,- ասված Է հայտարարության մեջ:

Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղար Մանե Գևորգյանի խոսքերով՝ «հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ առանձնակի փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն տվյալ պահին քննարկում է ընթանում միջոցառումների խստացման մասին», հաղորդում է Sputnik Արմենիան: Իսկ ինչո՞ւ դրա փոխարեն իշխանությունները խստացված միջոցներ չսահմանեն «լեզվի տակ ոսկոր չունեցող» իրենց չինովնիկների դեմ, որոնց անմտածված ելույթները հաճախ ամեն տեսակի վիրուսից էլ վատթար են։ Եվ թե կա մեկը, ում անհրաժեշտ է լեզվի «գիտակցված լոքդաուն», դա առողջապահության նախարարն է: Հենց այն մարդը, որը պատրաստվում էր «հազալ ու փռշտալ» լրագրողների վրա, դեռ երեկ կոչ անում դիմակ չկրել փողոցում, քանի որ դա անիմաստ է, իսկ այսօր բարբառում է երեկ ու նախորդ օրն իր ասածի ճիշտ հակառակը…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ШЕСТЬ ЛЕТ НАЗАД ЛЮДЕЙ ОБМАНОМ ВТЯНУЛИ В ГОСПЕРЕВОРОТ, ЗАТЕМ ПРЕДАЛИ И БРОСИЛИ НА ПРОИЗВОЛ СУДЬБЫ"
      2024-04-19 10:55

      "В сухом остатке за годы правления режима Пашиняна - деморализованное, раздробленное общество, потерянный Арцах и тысячи погибших людей", - говорит в интервью "ГА" политолог Андраник ОВАННИСЯН.

    • ТРАДИЦИОННАЯ СЕМЬЯ НЕ ПРЕДМЕТ ТОРГА? ОКАЗЫВАЕТСЯ, МОЖЕТ
      2024-04-16 10:26

      В минувшую пятницу парламент Армении принял во втором и окончательном чтении скандальные поправки к закону о предотвращении семейного насилия. Несколькими днями ранее Армянская Апостольская церковь призвала отклонить законопроект в том виде, в котором он был представлен депутатами от правящей партии "Гражданский договор" Заруи Батоян, Соны Казарян и Цовинар Варданян. Естественно, а кем еще?

    • ШЛЕЙФ СМЕРТЕЙ – ПОГИБЛИ ЕЩЕ ЧЕТВЕРО АРМЯНСКИХ ВОЕННОСЛУЖАЩИХ
      2024-04-15 10:40

      Очередная трагедия. 12 апреля автомобиль "Урал" Минобороны Армении, перевозящий военнослужащих, попал в ДТП в Мегри. Машина была перегружена, перевозила состав двух постов, а водителем был солдат-срочник с небольшим опытом, сообщает ФактИнфо со ссылкой на свои источники.

    • МОЖЕТ БЫТЬ, ОТПРАВИТЬ НАШИХ ДЕТЕЙ НА ОЛИМПИАДУ "ВОЗВРАЩЕНИЕ В ЗАПАДНЫЙ АЗЕРБАЙДЖАН"?
      2024-04-13 11:23

      10 апреля азербайджанская сторона сообщила, что в результате обстрела с армянской стороны ранение получил старший лейтенант Ровшан Мамедов. При текущих реалиях армяно-азербайджанских "отношений" и той агрессии, которую демонстрирует Баку в отношении Армении, включая обстрелы наших сел и убийство наших солдат, слезные извинения СНБ РА по поводу вышеупомянутого инцидента  в духе "простите, извините, мы накажем виновных, такого больше не повторится" выглядят столь нелепым парадом подобострастия, что просто диву даешься: как можно так унижаться?






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ