Последние новости

ՄԱԿ ԱԽ-ն կոչ է անում դադարեցնել հակամարտությունները` COVID-19-ի դեմ պայքարը հեշտացնելու համար

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով կոչ է անում դադարեցնել հակամարտությունները` երեք ամիս տևած քրտնաջան բանակցություններից հետո COVID-19 համավարակի դեմ պայքարը հեշտացնելու համար:

Բանաձևը, որը պատրաստել են Ֆրանսիան և Թունիսը, կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները բոլոր իրավիճակներում»: Սա համավարակի մասին Անվտանգության խորհրդի առաջին հայտարարությունն է և առաջին իրական գործողությունը բռնկումից հետո:

ՄԱԿ-ում Թունիսի դեսպան Կայս Կաբտանին այն անվանել է «պատմական նվաճում», սակայն փորձագետները կասկածի տակ են դնում, թե արդյոք բանաձևը որևէ ազդեցություն կունենա:

Բազմիցս Չինաստանի և Միացյալ Նահանգների կողմից (որոնք դեմ են արտահայտվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեքստային հղումներին) արգելափակված բանաձևը նպատակ ունի աջակցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի գլոբալ հրադադարի վաղեմի կոչին:

Բանաձևը «զինված հակամարտությունների բոլոր կողմերին կոչ է անում անհապաղ մասնակցել առնվազն 90 օր տևող հումանիտար դադարին, որպեսզի ապահովվի մարդասիրական օգնության անվտանգ, անխափան և կայուն առաքումը»:

Նոր տեքստում հղում չկա ԱՀԿ-ին, որին ԱՄՆ-ը քննադատել էր համավարակի հանդեպ արձագանքի համար: Մայիսին Վաշինգտոնը դեմ էր արտահայտվել ԱՀԿ-ի ցանկացած հիշատակմանը: Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը և Չինաստանը սպառնում էին վետո դնել բանաձևի վրա։

Դիվանագետների խոսքերով՝ Ինդոնեզիան, որը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է, օգնել է հասնել փոխզիջման, որում նախաբանին արված հղումը ավելացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը սատարելու Գլխավոր ասամբլեայի պարտավորությանը:

Աղոտ հիշատակումը բավարար է համարվել Չինաստանի համար, որը ցանկանում էր ընդգծել ԱՀԿ-ի և ԱՄՆ-ի կարևորությունը, որը հայտարարել է կազմակերպությունից դուրս գալու մասին, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ