Последние новости

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԲՌՆԵԼ ԻՄՔԱՅԼԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՎԱԽԸ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սև ցուցակ» կազմելուց և իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:

Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանի անունից տեղեկացրել են, որ այլևս կրկին կարող են վայելել իրենց անհոգ կյանքը՝ «սև ցուցակն» ուղարկվում է արխիվ: Վերջին օրերին մատուցած ծառայությունների դիմաց Փաշինյանը «համաներում» է հայտարարել»:

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ