Последние новости

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴՊՐՈՑՆԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ռեգիոնների դպրոցների գազաֆիկացման նախագծի իրականացմանը տրամադրել է 110 մլնՀՀ դրամ (230 հազդոլար):

 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունն Գեղարքունիքի եվ Արարատի մարզերի հանրակրթական հաստատություններում ավարտին է հասցնում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը։ Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազաֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում, որտեղ գրեթե 30 տարի, դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» և հեղուկ վառելիքի միջոցով։

Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն այդ արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:

Սոթք գյուղի դպրոցում և դպրոցին կից գործող մանկապարտեզում և Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները ևս մոտենում են ավարտին, և 2020թ մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման ։

Ծրագրի իրականացման կոորդինատոր, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության ղեկավար Ռուզաննա Գրիգորյան «Ծրագրի իրականացման արդյունքում ներդրվել են ջեռուցման ժամանակակից և անվտանգ համակարգեր, կառուցվել է 1350 գծամետր լոկալ գազատար, մոնտաժվել են ընդհանուրը 15 000 քառակուսի մետր մակերեսով ջեռուցման համակարգեր ։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 150 մլն ՀՀ դրամ, որից 40 մլն դրամը ներդրվել է դպրոցների խնայված միջոցներից, իսկ 110 մլն դրամը /230 հազ դոլարը/ տրամադրել է «ԳեոՊրոմայնինգ» ընկերությունը։

Երկու տարի շարունակ մենք աշխատել ենք այս ծրագրի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ և այսօր շատ ուրախ ենք դրա հաջող ավարտի համար։ Մեր երեխաների ուսման համար տաք և հարմարավետ պայմանների ապահովումը մեր գործընկերների և կապալառուների համատեղ աշխատանքի այդյունքն է, որոնք աջակցեցին մեզ այս նախագծի իրականացման գործում։

ԳեոՊրոՄայնինգ ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ «Կրթական ենթակառուցվածքներում սոցիալական ներդրումները մեր ընկերության կորպորատիվ և սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից են։ Մենք մեր սոցիալական ծրագրերում շեշտը դնում ենք երիտասարդ սերնդի կրթության և առողջության ապահովման վրա, որին հնարավոր չէ հասնել առանց այդ գործընթացների համար հարմարավետ պայմանների ստեղծման և ճիշտ մոտիվացիայի։ Կրթությունը և սպորտը այն ոլորտներն են, առանց որոնց հնարավոր չէ դաստիարակել ուժեղ և արդյունավետ ապագա սերունդ, և այդ հարցում մենք միշտ աջակցում ենք տեղական իշխանությունների և քաղաքացիների առողջ նախաձեռնություններին»։

Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող փորձը, մենք մտադիր ենք շարունակել այս գործընթացները։ Մենք վճռականորեն կաջակցենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մեր ներկայության մարզերի բոլոր դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ապահովենք ուսման հարմարավետ պայմաններ:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան «Մեր դպրոցներում ժամանակակից և քաղաքակիրթ ջեռուցման կազմակերպման հարցը իսկապես բարդ խնդիր է։ Ցավոք տեղական բյուջեն թույլ չի տալիս այդ մասշտաբի նախագծեր իրականացնել։ Ամեն տարի մենք վառելիք ենք գնում դժվարությամբ տնտեսած միջոցներով, ինչը մեր երեխաների ուսման համար հարմարավետ պայմաններ չի ապահովում։ Այս խնդրի լուծման գործում «ԳեոՊրոմայնինգ» ընկերության ֆինանսական օժանդակությունը ու ավանդն անգնահատելի է. այն տեղից շարժեց և լուծելի դարձրեց երկար տարիներ օդում կախված հարցը։ Բացի դրանից, ընկերությունն աշխատում է նաև մարզում առկա մի շարք այլ սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցով էլ սոցիալական լուրջ աջակցություն է ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • Ռոման ԽՈՒԴՈԼԻՅ․ ՄԵՆՔ ՄՏԱԴԻՐ ԵՆՔ ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2023-12-19 11:42

      Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։  

    • ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր 70-ԱՄՅԱԿԸ
      2023-07-14 19:03

      ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
      2022-12-23 15:56

      2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։

    • ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ ԵՐևԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԵՎ ԱՐԱՐԱՏԻ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
      2022-12-20 15:48

      Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: