Последние новости

«Ռոսավիացիա»-ն երկարաձգել է օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքը

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») հեռագիր է ուղարկել օդանավակայաններին և ավիաընկերություններին, որում նշվում է օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտքի արգելքի երկարացման մասին:

«Մինչև 31.07.2020 տեղական ժամանակով 23:59 Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ժամանակավոր սահմանափակում է գործում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար»,- նշվում է հեռագրում: ՌԲԿ-ն ունի փաստաթղթի պատճեն, որի իսկությունը հաստատել է աղբյուրը կառավարությունում, Դոմոդեդովոյի և S7-ի ներկայացուցիչները:

Նման հեռագրեր թողարկվում են մարտի 27-ից հետո ամեն ամիս, երբ կառավարությունը դադարեցրեց միջազգային պլանային և չարտերային թռիչքները կորոնավիրուսային վարակի տարածման սպառնալիքի պատճառով: Այդպես, խոսքը ոչ միայն Ռուսաստան մուտքի սահմանափակման մասին է, այլ նաև՝ արտասահմանյան երկրներ մուտքի արգելքի: Ըստ ՌԲԿ զրուցակցի՝ եթե որոշումներ ընդունվեն միջազգային հաղորդակցության բացման վերաբերյալ, ապա ավիաընկերություններին և օդանավակայաններին նոր հեռագրեր կուղարկվեն, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ