«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ «ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ» Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
«Փաստ» թերթը գրում է. «Շատ է խոսվում ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունների մասին, որի հետ կապված բավականին հակասական կարծիքներ են հնչում, այդ թվում՝ պետության ղեկավարության ամենաբարձր մակարդակով։ Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ գործող իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» ունի դպրոցների տնօրենների նկատմամբ։
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իշխանությունների թիրախում են հայտնվել հանրակրթական դպրոցի մի շարք տնօրեններ, որոնց անունները նախկինում այս կամ այն կերպ շաղկապված են եղել տարբեր պատմությունների հետ՝ հատկապես ընտրությունների մասով։
Տեղեկատվության համաձայն, հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա և ստանալ ամբողջական պատկեր։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկա փուլում բավականին մեծ թվով ՔՊ-ականներ կամ առնվազն իրենց իշխանափոխության շահառու համարողներ տնօրենների լիցենզիայի համար քննություններ են տվել և ձեռք բերել համապատասխան փաստաթուղթը, որպեսզի առաջիկա մրցույթների ժամանակ իրենց հայտերը ներկայացնեն և ստանձնեն տնօրենի պաշտոն»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.