Արցախի ժողովուրդն այլեւս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին. Զ. Մնացականյան
Արցախի ժողովուրդն այլեւս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Չմոռանանք՝ ինչ իրավիճակներ են եղել Արցախի անվտանգության համար 1992թ., 1993թ․-ին։ Ինչպես է այդ շարունակական սպառնալիքն արտահայտվում տարբեր ժամանակահատվածներում։ Լինի դա ատելության, հայատյացության քաղաքականությունը, մաքսիմալիզմի, այդ մաքսիմալիստական մոտեցումների արտահայտումը խաղաղ գործընթացներում, դրա ավելի ծայրահեղ արտահայտումները, ինչպես եղան 2016թ․ ապրիլին։
Սա շարունակական հիշեցումն է, որ սպառնալիքը ռեալ է․ սպառնալիքը գոյություն ունի, եւ անվտանգության բաղադրիչի գերակայությունն առավել քան արտահայտված է՝ անկախ նրանից, թե որ շրջանին է դա վերաբերում։ Սպառնալիքը, դժբախտաբար, մնում է չափազանց տեսանելի գործոն։ Եվ մեզ համար սա գերակա խնդիրներից մեկն է:
Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել եւ մնում է մեր գերակա խնդիրներից մեկը։ Մենք այս շրջանակներում շարունակելու ենք աշխատել խաղաղ գործընթացի շրջանակներում, Մինսկի համանախագահության հովանու ներքո բանակցել մյուս կողմի հետ։
Չի կարող լինել մի իրավիճակ, երբ որեւէ կերպ վտանգի տակ դրվեն այն գերակայությունները, որոնց մասին ես խոսեցի։ Վտանգի տակ դրվի Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքերի արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչեւ հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը»,-ասաց Մնացականյանը:
Նա անդրադարձավ նաեւ Արցախում վերջերս տեղի ունեցած ԱԺ-ի եւ նախագահի ընտրություններին՝ նշելով. «Արցախի ժողովրդի՝ վերջերս կայացրած ընտրությունները նույնպես արտահայտեցին մի կարեւոր բան, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքի իրականացումն արտահայտում եւ ապահովում է ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ։ Դրա արտահայտությունն էին ընտրությունները, որ տեղի ունեցան, այդ մրցակցային ժողովրդավարական միջավայրը, որտեղ արտահայտվեց՝ որքան լուրջ է Արցախը վերաբերում այն հարցին, որն առնչվում է իրավունքների, ազատությունների, ժողովրդավարական արժեքների հիման վրա ներկան եւ ապագան կառուցելու այդ վճռականությանը։
Երեսուն տարվա ընթացքում Արցախն առավել քան հստակորեն արտահայտել է հանձնառությունը եւ կարողությունը՝ կառուցելու համակարգ, որի հիմքում դրված է մարդը՝ իր ամբողջ իրավունքներով, ազատություններով։ Սա շատ էական է եւ առավել եւս ամրապնդում է այն կարեւոր պատգամը, որ Արցախը վաստակել է իր իրավունքը՝ ինքնորոշումը իրականացնելու ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ։
Ուզում եմ ընդգծել՝ որքան կարեւոր է այսօրվա հանդիպումը Հանրապետության նախագահի՝ պարոն Արայիկ Հարությունյանի հետ եւ այն քննարկումները, որ մենք ունեցանք. դրանք առավել համալրում են մեր աշխատանքը խաղաղ բանակցային գործընթացում: Նաեւ շատ էական էր մտքերի փոխանակումն Ազգային Ժողովում՝ նորընտիր նախագահի եւ պատգամավորների հետ»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.