Последние новости

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 535–ով և հասավ 29 820–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։ Եվս 18 մարդ է մահացել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 535–ով և դարձել 29 820։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 (֊3) մարդ, կատարվել է 127171 (+2083) թեստավորում, առողջացել են վարակվածներից 17427–ը (+520)։ Գրանցվել է մահվան 521 (+18) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվն անփոփոխ է մնացել` 164։

Հուլիսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29 285 էր:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ