Последние новости

Մոսկվան անհանգստություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակից

Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ըստ ստացվող տեղեկատվության, ռազմական գործողությունները շարունակվում են: Օգտագործվում է հրետանի: Կան սպանվածներ և վիրավորներ:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին:

Մենք անընդունելի ենք համարում հետագա էսկալացիան, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Մենք պատերազմող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարը:

Իր հերթին Ռուսաստանի արտգործնախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն՝ իրավիճակը կայունացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ