Последние новости

Վալերի Բուայեն նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին

Ֆրանսիացի խորհրդարանական Վալերի Բուայեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ հանրապետության նախագահին: Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի նախագահին, ինչը սպառնում է կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին:

Մենք Ֆրանսիային և Եվրամիությանը խնդրում ենք հաստատել հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը»,- Facebook-ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ