Последние новости

ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը կոչ է անում ռազմական գործողությունները դադարեցնել

ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնել:

«Եկեղեցիների համաշխարհային խորհրդի մեր գործընկերների հետ միասին ԱՄՆ եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնել:

Վերջին մի քանի օրերի մարտերը երկու երկրների միջև ձգձգված հակամարտության մեջ բռնության վերջին դրվագն են: Ներկայիս բռնությունը հատուկ մտահոգություն է հարուցում, քանի որ տեղի է ունենում կորոնավիրուսի համավարակի դեմ գլոբալ պայքարի ժամանակ, որը, ինչպես հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը, պետք է դառնա գլոբալ հրադադարի գլխավոր պատճառը, որ միաձայն աջակցություն է ստացել ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2532 բանաձևի ընդունմամբ:

Մինչ այս Հայաստանը հավանություն էր տվել հրադադարի կոչին, Ադրբեջանը դեռևս դա չի արել:

Չնայած ամեն մի կողմը մյուսին է մեղադրում քաղաքացիական բնակչության վրա հարձակվելու մեջ, կարծես, բռնությունը սրվել է, որի թիրախում են Հայաստանի քաղաքացիական օբյեկտները, ինչի մասին է վկայում հարձակումը անհատական պաշտպանության իրեր արտադրող ֆաբրիկայի վրա: Հայաստանը նաև ադրբեջանցի զինվորականներին մեղադրում է քաղաքացիական բնակչությանը որպես վահան օգտագործելու մեջ:

NCC-ն վրդովված է այս գործողություններով: Քաղաքացիական անձանց ուղղված այդպիսի սպառնալիքները հակադրվում են բոլոր սկզբունքներին և հակասում ռազմական հակամարտությունների հաստատված ստանդարտներին: Սա ռազմական գործողությունների դադարեցման կոչն ավելի ու ավելի հրատապ է դարձնում:

Մենք աղոթում ենք, որ նրանք, ովքեր այս ժամանակն ընտրել են ռազմական գործողությունների վերսկսման համար, ուշքի գան և դադարեցնեն ռազմական գործողությունները: Մենք աղոթում ենք, որ այն ժամանակաշրջանում, երբ ամբողջ աշխարհը պետք է միավորվի Covid-19-ի դեմ պայքարի համար, միջոց գտնվի երկու երկրների միջև հակամարտությունն ընդմիշտ կարգավորելու համար»,- նշված է NCC-ի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ