Последние новости

Բադասյան․ Սահմանադրական դատարանում խնդրահարույց իրավիճակում մեղավոր են երկու դատավոր

Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», - ասաց նա։

Նախարարի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։

«Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական», - ասաց Բադասյանը։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չէ։

«Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ