Ս․Հասրաթյան. ԵՐԲ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԷՐ ՍՏԱՆՈՒՄ ԱԼԻԵՎԸ ՍՏԱՄԲՈՒԼԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽԱՂԱՏՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿ ԷՐ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
Երեկ հարևան երկրի միապետը հանդես եկավ հերթական ամպագոռգոռ հայտարարությամբ, որում, մասնավորապես, օգտագործեց հետևյալ բառամթերքը. «...Երբ մենք Հայաստանին հասցրինք կործանիչ հարված, նրանք իսկույն ևեթ վազեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) պաշտպանություն խնդրելու...»: Եզրափակելով՝ նաև հոխորտաց. «Կռվիր մեզ հետ դեմ առ դեմ, կտեսնենք, թե ով կհաղթի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:
«Դե ինչ, երևի տեղն է թարմացնելու հարևան երկրի միապետի հիշողությունը: Հատուկ նրա համար ասեմ, որ մենք արդեն առիթ ունեցել ենք դեմ առ դեմ հանդիպելու մեծ մարտադաշտում: Խոսքը, մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմի մասին է: Այն պատերազմի, որում հենց ադրբեջանական կողմն է օգտվել թուրքական, չեչենական, աֆղանական և ուկրաինական վարձկանների ծառայություններից, բայց, ինչպես ինքը կասեր, ջախջախիչ հարված ստանալով՝ հետ է շպրտվել:
Իհարկե, Իլհամ միապետը չի կարող սա հիշել, և գիտե՞ք ինչու, որովհետև երբ ադրբեջանական «ամենազոր» բանակը և վերջինիս աջակցող օտարերկրյա վարձկանները մարտագծի տարբեր հատվածներում ջախջախիչ հարվածներ էին ստանում իրենց դեմ առ դեմ կանգնած հայոց բանակից, հայր Ալիևի դասալիք որդին Ստամբուլի գիշերային խաղատներում «ոսկե երիտասարդությանը» հարիր ժամանակ էր անցկացնում...
Եվ միայն հայրենիք վերադարձավ այն ժամանակ, երբ իր հոր խնդրանքով Մոսկվան կանգնեցրեց հայերի հաղթարշավը...
Ահա սա է, պարոն միապետ, պաշտպանություն մուրալու ամենացցուն օրինակը, որն ի դեպ կրկնվեց նաև քո օրոք՝ 2016 թ. ապրիլին:
Իսկ ինչ վերաբերում է հայերի կողմից «ՀԱՊԿ-ից պաշպանություն խնդրելու» մասին քո բարբաջանքին, ապա ամենից լավը դու գիտես, որ դրա անհրաժեշտությունը չկար ու չէր կարող լինել, քանի որ մենք գերադասում ենք հենց դեմ առ դեմ կռվել»,-գրել է Սենոր Հասրաթյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 14:25
Турецкие амбиции продолжают представлять угрозу для России, и все возможные риски и сценарии российским руководством учитываются. Об этом заявил российский политолог Максим Васьков на конференции в Ереване, организованной Аналитическим центром стратегических исследований и инициатив.
-
2024-03-29 14:21
Порог беспошлинных онлайн-покупок в Армении с 1 апреля снизится более чем вдвое, до уровня ЕАЭС. Об этом напоминает пресс-служба Комитета госдоходов республики.
-
2024-03-29 14:16
Следственный комитет Армении проводит одновременные обыски примерно по четырем десяткам адресов, расследуя дело о нападении на отделение полиции в ереванском районе Нор Норк. Об этом сообщил Sputnik Армения пресс-секретарь СК Гор Абрамян.
-
2024-03-29 14:13
Политика Азербайджана нацелена на то, чтобы получить побольше пленных. Об этом заявила юрист, представитель РА в ЕСПЧ Сирануш Саакян в ходе обсуждения в Американском университете Армении, подчеркнув, что Баку использует вопрос в политических целях.