Последние новости

ԵՄ դիվանագիտության ղեկավարը եռակողմ հեռախոսազրույցներ է ունեցել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը եռակողմ հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհան Բայրամովի հետ, որպեսզի քննարկի երկու երկրների միջև միջազգային պետական սահմանի երկայնքով վերջերս զինված բախումները:

Ինչպես հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը, Բորելի և երկու արտգործնախարարների միջև սա առաջին նման զրույցն է՝ հուլիսի 13-ին նախարարների հետ առանձին քննարկումներից հետո:

Ջոզոպ Բորելը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին: Նա երկու կողմերին կոչ է արել դադարեցնել զինված առճակատումը և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու հռետորաբանությունից, որոնք հրահրում են լարվածություն, մասնավորապես տարածաշրջանում կարևորագույն ենթակառուցվածքներին ցանկացած հետագա սպառնալիքից: Նա ընդգծել է, որ տարածաշրջանային բոլոր սուբյեկտները պետք է նպաստեն այս խաղաղ նպատակին:

Նա երկու կողմերին կոչ է արել վերահաստատել հրադադարին իրենց հավատարմությունը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հետագա էսկալացիան կանխելու համար: Այս համատեքստում Հայաստանը և Ադրբեջանը պետք է օգտագործեն իրենց անմիջական հաղորդակցության մեխանիզմը, այն ձևաչափը, որը հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գլխավորությամբ: Նա նաև ընդգծել է համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առանցքային դրույթների վերաբերյալ էական բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը: Երկու նախարարներն էլ համաձայնել են դրան: Նա նաև ընդգծել է ԵԱՀԿ-ի մոնիթորինգը տեղերում վերսկսելու անհրաժեշտությունը՝ հենց որ պայմանները թույլ տան։

Բորելը շեշտել է երկու կողմերի հետ փոխգործակցությունը շարունակելու իր պատրաստակամությունը և հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին շարունակել սերտ շփումները երկու կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ