Последние новости

451 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 36 613

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 451–ով և դարձել 36 613։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9 969 մարդ, կատարվել է 153 814 թեստավորում (+1936), առողջացել են վարակվածներից 25 734–ը (+490)։ Գրանցվել է մահվան 692 (+4) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 218 (+1) է։

Հուլիսի 23-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 36 162 էր, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ