Последние новости

73 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 37 390

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 73–ով և դարձել 37 390։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 մարդ, կատարվել է 157 466 թեստավորում, առողջացել են վարակվածներից 26 665–ը։ Գրանցվել է մահվան 711 (+6) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքեր, երբ պացիենտի մոտ կա կորոնավիրուսի առկայություն, չի գրանցվել։ Այդպիս մահերի ընդհանուր թիվը 220 է։

Հուլիսի 26-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37 317 էր, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ