ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ․ ԲԱՔՎԻ ՆԱՎԹԸ․ ՄԱՍ IV
News.am-ը ներկայացնում է հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձևավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին և կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձևավորումը (թաթարացումից մինչև ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Ներկայացնում ենք հոդվածաշարի չորրորդ մասը։
Բաքվի նավթը: Աշխարհաքաղաքական և ներքաղաքական գործոններ
Հետաքրքիր է, որ թյուրքական զանգվածի միավորումը միասնական էթնոազգային համայնքի մեջ միաժամանակ նպաստել և խոչընդոտել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բնույթի մի շարք ուժեղ հոսանքների: Այսպիսի կարևոր բաղադրիչներից է դարձել Բաքվի նավթը։ Ապշերոնի ածխաջրածնային հումքը արմատապես փոխել է տարածաշրջանի ամբողջ աշխարհաքաղաքականությունը, Կովկասը, մանավանդ Արևելյան Անդրկովկասը, դարձրել հիմնական գլոբալ աշխարհքաղաքական թատերաբեմերից մեկը, որին ավելի ու ավելի է սկսել սևեռվել գլոբալ խաղացողների ուշադրությունը՝ ի դեմս մեծ տերությունների և խոշոր բիզնեսի:
Արտաքին ուժերի ներթափանցումն առնչվում էր տարածաշրջանի և այնտեղ ապրող ժողովուրդների կյանքի քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալական և գործնականում բոլոր ոլորտներին: Այս ամենը, բնականաբար, իր հետքն է թողել նաև տարածաշրջանում էթնոքաղաքական գործընթացների վրա:
19-րդ դարի վերջը - 20-րդ դարի սկիզբը դարձավ արդյունաբերության զարգացման բուռն ժամանակաշրջան, որտեղ առաջատար դեր սկսեցին ստանալ էներգակիրները, այդ թվում՝ նավթը: Նա, ով նավթ ունի, նաև տիրապետում է շատ ավելի լայն իմաստով ռազմական հզորության, և այս մոտեցումն իսկապես դարձավ աշխարհաքաղաքականության հիմնական հրամայականներից մեկը՝ տասնամյակների համար:
Նավթը Բաքվում արդյունահանվում է վաղեմի ժամանակներից, բայց դրա վերափոխումը տնտեսական և աշխարհաքաղաքական կարևորագույն բաղադրիչի սկսվել է հենց 19-րդ դարի երկրորդ կեսից: Մինչև 1899 թվականը Բաքուն ապահովում էր նավթի համաշխարհային արտադրության կեսից ավելին և առաջին տեղում հայտնվեց՝ հետևում թողնելով ԱՄՆ-ին, Արգենտինային, Պերուին և նավթարդյունահանող երկրներին: 1901 թվականին Բաքվի նավթային շրջանն ապահովում էր համակայսերական նավթի արտադրության 95%-ը (667,1 միլիոն փուդ), իսկ Բաքվի նավթի ամենամեծ սպառողները Ռուսաստանից հետո դրաձան Անգլիան, Օսմանյան կայսրությունը և Հունաստանը: Ակնհայտ էր նաև Բաքվի նավթի էժանությունը: Մենդելեևը, օրինակ, նշում էր, որ Կուբանում, Ռուսաստանի այլ մասերում, ինչպես նաև ԱՄՆ-ում, նավթի գինը արդյունահանման վայրերում գերազանցում է Բաքվում նավթի գնին՝ եթե ոչ 10, ապա գոնե 5 անգամ:
Նավթային արդյունաբերության զարգացման ֆոնին, հիմնականում միգրացիայի պատճառով, մեծացավ նաև քաղաքի բնակչությունը: Եթե 1850-ին Բաքվի և ամբողջ Բաքվի շրջանի բնակչությունը 35 հազարից պակաս էր, ապա 1913-ին Բաքվի բնակչությունն իր քաղաքային սահմաններում կազմում էր 214 679, ինչը 1903-ի համեմատ գրեթե 80 000-ով կամ 49, 3%-ով ավելի էր: Ինչպես գրել է այն ժամանակ բոլշևիկների առաջնորդ Վ. Ի. Լենինը, աննշան քաղաքից Բաքուն դարձավ Ռուսաստանում առաջին կարգի արդյունաբերական կենտրոն:
Արմատապես փոխվեց նաև քաղաքի էթնոկրոնական կազմը: Եթե 1850-ին մահմեդականները կազմում էին Բաքվի շրջանի բնակչության ավելի քան 94%-ը, ուղղափառները` 4%-ը, հայերը` 1,6%-ը, ապա 1913-ին Բաքվի բնակչությունը, ըստ ազգությունների, բաժանվեց հետևյալ կերպ. ռուսներ` 76 222 մարդ (36%), կովկասյան թաթարներ՝ 45 972 (21.3%), հայեր՝ 41 686 (19,5%), պարսիկներ՝ 25 097 (11.8%), հրեաներ՝ 9689 (4,55%), վրացիներ՝ 4077 (1,9%), գերմանացիներ` 3280 (1,5%), Կազանի թաթարներ` 2346 (1,1%), լեհեր՝ 1772 (0,83%), լեզգիներ՝ 1343 (0,49%), Կովկասի այլ ժողովուրդներ` 476 (0,02%), այլ ազգություններ` 2713 (1,27%):
Բաքվի նավթը, այս ռեսուրսի տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը, զուգակցվելով տարածաշրջանի ռազմավարական դիրքի և քաղաքի բուռն զարգացման հետ, հիմք դրեցին հզոր սոցիալ-քաղաքական վերափոխումներին՝ ընդհանրապես Անդրկովկասում և մասնավորապես նրա արևելյան մասում: Այստեղ Ռուսաստանի կայսրության այլ շրջաններից և տարբեր երկրներից ներթափանցեցին գաղափարներ, ակտիվիստներ և քարոզիչներ, որոնք լայն զանգվածների շրջանում քարոզչական աշխատանքներ էին իրականացնում՝ հասարակության գրեթե բոլոր էթնոազգային և սոցիալական շերտերում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.