Դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազության բողոքը, հայտնում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել խոսելու, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունն ապօրինի և անհիմն է, ինչն այսօր հաստատվեց վերաքննիչ քրեական դատարանի կողմից։
Ակնհայտ է, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն կարող հանդուրժել այս վիճակը, և առաջիկա ժամանակահատվածում դատարան կներկայացնեն Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երրորդ միջնորդությունը, որին կնախորդեն «հերթական աղմկահարույց և շռնդալից բացահայտման» վերաբերյալ մամլո հաղորդագրություն և հանրային հեռուստաընկերության և «Ազատություն ռադիոկայանի» կողմից պատրաստված «բազմակողմանի և օբյեկտիվ» ռեպորտաժներ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Պողոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 05:22
Заявления властей Армении в контексте Геноцида армян настолько синхронизированы с турецкой политикой отрицания, что президент Турции позволяет себе подобным образом говорить об Армении и диаспоре. Об этом в беседе со Sputnik Армения заявил декан факультета востоковедения ЕГУ, тюрколог Рубен МЕЛКОНЯН.
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.