ՌԴ ԱԳՆ. Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով
Իրավիճակի սրումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մտահոգիչ է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանում մեծ անհանգստությամբ ընդունեցին իրավիճակի վերջին սրումը մեր բարեկամական Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը, ինչպես և ցանկացած այլ տարաձայնություն միջազգային ասպարեզում, պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, դիվանագիտական բանակցությունների միջոցով»,- ասել է նա հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Զայցևը շեշտել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան կանխելու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Մասնավորապես, Զայցևը հիշատակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի և հայ գործընկերների միջև վերջերս կայացած հեռախոսազրույցները, ինչպես նաև քննարկումները թուրքական կողմի հետ Անդրկովկասում և մասնավորապես ղարաբաղյան կարգավորման ներկա իրավիճակի վերաբերյալ:
«Փոխադարձաբար արձանագրելով իրենց լուրջ մտահոգությունը տարածաշրջանում իրադարձությունների վտանգավոր զարգացման կապակցությամբ՝ Ռուսաստանը և Թուրքիան ելնում են առկա հիմնախնդիրների այլընտրանքային քաղաքական և դիվանագիտական լուծումների բացակայությունից միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասել է նա:
«Մենք վճռական ենք շարունակել գործընկերների, այդ թվում՝ Թուրքիայի հետ միասին աշխատել լարվածության նոր փուլի կանխման, Անդրկովկասում տիրող ընդհանուր իրավիճակի կայունացման և Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ»,- եզրափակել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 18:17
Гарник Даниелян выписался из больницы. Он и Аспрам Крпеян собираются присоединиться к тавушцам, которые уже несколько дней перекрывают дорогу на участке села Киранц.
-
2024-04-25 18:16
Европа допустила этническую чистку у своего порога, заявил депутат Европейского парламента Франсуа-Ксавье Беллами.
-
2024-04-25 18:15
Вопросы организации поставок армянской продукции через МАПП "Верхний Ларс" (грузино-российская граница), возникающие проблемы и пути их решения министр экономики Армении Геворк Папоян обсудил с послом России в РА Сергеем Копыркиным.
-
2024-04-25 18:09
На дороге, ведущей в Баграташен, «черные береты» и полицейские выстроились по всей линии трассы, чтобы не дать жителям Тавуша ее перекрыть.