Последние новости

Վանեցյան. Չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արդեն հերքվել է տեղեկատվությունը, որ հանդիպում եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել և Ռոբերտ Քոչարյանի, և Սերժ Սարգսյանի, և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

 

 

Դիտարկմանը, որ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ ինքը մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կոռուպցիայի մեջ թաղված լինելու, ահմանադրական կարգը տապալելու մեջ, Վանեցյանն արձագանքեց. «Այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի ու անձանց հետ»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ չի բացառում, որ ժողովուրդը երկրորդ անգամ փողոց փակելով կարող է իշխանություն փոխել, արդյոք ժողովուրդը կհամախմբվի՞ ընդդիմւթյան շուրջ և գնա այդպիսի քայլի, Վանեցյանն արձագանքեց. «Միանշանակ ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որոնց ընթացքում մենք կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն: Իրականում, երկիրը գտնվում է շատ բարդ, ծանրագույն իրավիճակում: Իշխանությունները ձախողել են բլոր ուղղություններով իրենց աշխատանքները: Մենք կանգնած ենք առողջապահական ճգնաժամի, տնտեսական ճգնաժամի առջև և էլի շատ խնդիրներ, որ կան մեր երկրում: Այսօր այդ հարցերը կարգավորելու փոխարեն իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին լռեցնելու գործով են զբաղված», տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ