Последние новости

ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Ուզենք, թե չուզենք, բայց ազգային ինքնությունը որոշող հարցերին, թե ով ենք մենք և կոնկրետ ինչ է թաքնված այդ «մենք»-ի հետևում, ստիպված ենք պատասխանել մշտապես։ Վերջին օրերին ծավալված թեժ բանավեճը՝ կրթության նոր չափորոշիչների և «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Գրականություն» առարկաների դասավանդման հայեցակարգի նախագծի առնչությամբ, որը տեղ-տեղ փոխարկվում է սկանդալային բացահայտումների, դարձավ դրա վառ ապացույցը։ Թեպետ, ավելի շուտ՝ տխուր ապացույցը, քանի որ դա յուրօրինակ հարված էր ստոծանուն... հենց յուրայինների կողմից։

Երբ կարդում ես մեկնաբանությունները սոցցանցերում, տեսնում, թե ինչ մարտեր են ծավալվում այնտեղ, սկսում ես հասկանալ, թե որքան սուր է ծառացած ազգային ինքնության խնդիրը։ Չէ՞ որ կարելի է երկար վիճել, ասենք, «Հայկական լեռնաշխարհ» տերմինը «Արևելյան Անատոլիա» անվանումով փոխարինելու մասին, ինչը ջուր է լցնում բացի ամենայնից նաև քարտեզագրական պատերազմ վարող թշնամու պանթյուրքական նկրտումների ջրաղացին, սակայն մեծ հաշվով այդ վեճերում գլխավորը «իսկ ինչո՞ւ պիտի նման բան ընդհանրապես հնարավոր լինի Հայաստանում, թեկուզ նույնիսկ նախագծի նախնական տարբերակում» հարցն է։

Ընդունված է համարել, որ ազգային ինքնության էությունը տատանումների ենթակա է անհամեմատ ավելի քիչ չափով, քան նույն այդ ինքնության զգացողությունը, որը կարող է աճել և թուլանալ ինչ-որ հանգամանքների ազդեցությամբ։ Եվ հուլիսին սահմանի վրա տիրող լարվածությանը հանրության արձագանքը դրա վառ ապացույցն էր։ Հանրության, որը պատրաստ է հակահարված տալ թշնամուն միասնական բռունցքով՝ անկախ կուսակցական կողմնորոշումից և սոցիալական պատկանելությունից։ Սակայն վերոնշյալ և համանման փոփոխություններին նրա ցուցաբերած արձագանքը, ցավոք, այդչափ միանշանակ չէր

Այստեղ առկա է նախկին իշխանության բացթողումը (ներկայիս իշխանության պարագայում ամեն ինչ պարզ է, ի՞նչ կարող ես պահանջել նրանից). հանրապետականների և դաշնակցականների՝ միասին վերցրած։ Քանի որ 2009 թվականից ի վեր նրան այդպես էլ չհաջողվեց ավարտին հասցնել տարբեր գումարումների (չորրորդ և հինգերորդ) խորհրդարանների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում Ազգային ինքնության օրվան վերաբերող փոփոխությունների նախագիծը։ Ե՛վ 2009-ին, և՛ 2014-ին փաստաթուղթը խորհրդարանի կողմից ընդունվեց միաձայն, բայց այդքանով գործն արգելակվեց։ Մինչ որոշ պետություններ հորինում են պատմական անցյալի հետ չկապված ավանդույթներ, կիրառում ազգային սիմվոլիկան որպես ինքնության հետ կապված ավանդույթների ստեղծման կարևոր գործիք՝ չխորշելով կեղծիքից ու պատմության նենգափոխումից, մեր Նավասարդի տոնը մեզանում այդպես էլ պետական կարգավիճակ չստացավ։ Օգոստոսի 11-ը բնավ պատահական չէր ընտրվել. հին հայկական օրացույցով հենց այդ օրն է նշվում Նոր տարին՝ Քրիստոսի Ծնունդից առաջ 2492 թվականից ի վեր, երբ հայոց Հայկ նահապետը հաղթեց Բելին։

Նշենք, որ դաշնակցականներն իրենց օրինագծով առաջարկում էին օգոստոսյան առաջին տասնօրյակը հայտարարել Նավասարդի տոնական օրեր, իսկ օգոստոսի 11-ը՝ բուն Ազգային ինքնության օր։ Նպատակը մեկն է. այդ օրերի ընթացքում անցկացնել ազգային ռեսուրսի բացահայտմանը, ճիշտ գնահատմանն ու օգտագործմանը նվիրված միջոցառումներ՝ հայության հայեցակարգային խնդիրների լուծման համատեքստում: Ընդ որում հարցն առաջարկվում էր դիտարկել բնավ ոչ կրոնական հարթությունում։ Ավելի շուտ՝ հակառակը. առաջարկվում էր օգոստոսի 11-ը և դրա նախորդ 5 օրերը (օգոստոսի 6-11-ը) դարձնել միասնության, ինքնության բացահայտման, ինքնության տարրերի քննարկման օրեր, որպեսզի հետագայում Ճիշտ մշակվեն հայեցակարգերը, ծրագրերը, միջոցառումներ կազմակերպվեն բոլոր ուղղություններով՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, ռազմական և այլն: Հեղինակներն առաջարկում էին այդ օրերին անցկացնել համահայկական միջոցառումներ. Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Սփյուռքը միավորող խաղեր, համաժողովներ, փառատոներ: Հավաքելով աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչներին՝ ամեն տարի օգոստոսյան այդ օրերին ամփոփել անցած տարվա արդյունքները և նախանշել գալիք տարվա ծրագրերը։

Ազգային ինքնության օրը համալրեց բարի մտադրությունների գանձատուփը՝ այդպես էլ պետական մակարդակով չմտնելով ազգային օրացույց։ Այսօր, բանավիճելով մեր պատմության դասագրքերում «միջազգային գիտական շրջանակներում» ընդունված «Արևելյան Անատոլիա» տերմինի կիրառման նպատակահարմարության շուրջ, մենք քաղում ենք այն ամենի պտուղները, ինչ չենք արել ժամանակին։

«Մենք չենք նկատում, կամ չենք ուզում նկատել, հասկանալ, որ Հայաստանի վրա հարձակվել են վաղուց: Ընդ որում` ներսից, - օրերս նկատեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ։ - Ներսից են մեր բանակի ու առաջին հերթին սպայակազմի համատարած վարկաբեկման հետևողական փորձերը, ներսից են մեր ռազմական հաջողությունների անտեսման, նսեմացման կամ նույնիսկ մերժման փորձերը, ներսից ու շատ բարձր մակարդակով է տոտալ գրոհը ազգային արժեհամակարգի դեմ, ներսից ու բարձր մակարդակով է հարձակումը լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու, հավատքի դեմ, դպրոցական ծրագրերի մեջ Հայ ու Հայոց եզրույթների դեմ»: Բայց ամենակարևորը, դաշնակցականի խոսքերով, այն է, որ «հենց ներսից են մեզ պառակտող բաժանարար գծեր ստեղծելու, հային հայի դեմ հանելու, հայի բերանով հային հայհոյելու, հայի ձեռքով հայի գլուխը ջարդելու քայլերը»։

Ներսից իրականացվող այդ հարձակումը գնալով ավելի է հստակեցնում իր ռազմավարական թիրախները, գրավում կամ փորձում գրավել նոր կարևոր «դիրքեր ու հենակետեր», համարում է Սեյրանյանը՝ նշելով, որ այս հարձակումը սկսվել է վաղուց, սակայն վերջին ամիսներին վերածվել իսկական պատերազմի ամեն ազգայինի դեմ։ «Այդ «անտեսանելի պատերազմում» ռազմաճակատի գիծն անցնում է ազգայինի ու ապազգայինի, հաճախ էլ ազգայինի ու հակա-ազգայինի միջև։ Անշուշտ, այդ հարձակման մասնակիցների մեջ շատերը կան, որ չեն էլ գիտակցում, թե ինչ են անում և ում օգտին, բայց շատերն էլ հոյակապ գիտակցում են, թե ինչ են անում և ում օգտին: Ու քիչ չեն նաև դրա համար վճարվողները, տարաբնույթ անմեղ ու կրեատիվ անվանումներով «վարձկաններ» հավաքագրողները: Ներսից ու շատ կազմակերպված, ներսից ու շատ բարձր մակարդակով»,- նշել է Ս.Սեյրանյանը։

... Մեր ինքնության խորհրդանիշների, ազգային և պետական միասնության խորհրդանիշների որոնումը, պաշտպանությունն այսօր ընթանում է ավելի շուտ ավտոպիլոտի ռեժիմով, և ընդհանուր առմամբ բարդ այդ խնդրի լուծումը թողնված է ենթագիտակցությանը, գեներին, իներցիայի ուժին։ Կրկնում ենք. ուզենք, թե չուզենք, բայց ազգային ինքնությունը որոշող հարցերին, թե ով ենք մենք և կոնկրետ ինչ է թաքնված այդ «մենք»-ի հետևում, ստիպված ենք պատասխանել մշտապես։ Որքա՞ն ժամանակ մեր գեները, ենթագիտակցությունը, իներցիայի ուժը կարող են պաշտպանել դիրքերը՝ վերջին երկու տարիներին արդեն գրեթե մշտական դարձած տոտալ գրոհի և հնամաշության ստուգման պայմաններում…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ