Նազելի ՎԱՐԴԱՆՅԱՆ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ Ո՞ՐՆ ԷՐ
«Մենք բազմիցս նշել ենք, որ պետք է օրենք ընդուվի և ծառ կտրելը հատուկ թույլտվություններով լինի, քանի որ կանաչ զանգվածի խնդիր ունենք հատկապես Երևանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանն՝ անդրադառնալով վերջերս Մաշտոցի պուրակում հատված ծառերի շուրջ բարձրացված աղմուկին։
Վարդանյանի խոսքով ՝ ցանկացած ծառ կտրելն անթույլատրելի է։
«Զարմանալի է, որ տեղական իշխանությունները շարունակում են թույլ տալ ծառ կտրել և ինչ-որ ձևով մեկնաբանում են, թե ծառը «վատ է զգում» և պետք է կտրել։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Ցանկացած ծառ կտրելն անթույլատրելի է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հողհատկացումներին և սրճարանի տարածքի սեփականության իրավականությանն, ապա իրավաբանի համար անհասկանալի են Երևանի քաղաքապետի պարզաբանումները։
«Քաղաքապետը հողհատկացման մասով ասում է, որ մենք ոչ մի իրավական հնարավորություններ չունենք։ Դա անօրինական հայտարարություն է։ Նախկինում ասում էին, որ ինչ-որ շահեր ունեն, դրա համար են նման բան ասում։ Բայց հեղափոխությունն արվեց, որ ամեն ինչ օրինական դաշտ բերվի։ Հողային օրենսգրի 60-րդ հոդվածն ասում է, որ հանրային տարածքները, որոնցում ներառված են այգիներն ու պուրակները, սեփականաշնորհման ենթակա չեն, ոնց կարող է սեփականության իրավունք ունենա։ Պետք է դնեին և անվավեր ճանաչեին և դրանով ամեն ինչ վերջանար»,- նշեց իրավաբանն ու հավելեց․
«Եթե հիմա ցանկություն և փող ունենաս, որ ծառ տնկես, տեղ չկա արդեն։ Ասում են նախկինները որոշումներ են կայացրել և մենք դրանով սահմանափակված ենք, չենք կարող ոչինչ փոխել։ Բա էլ հեղափոխության իմաստը ո՞րն էր։ Իմաստն այն է, որ այն, ինչ անօրինական է, պետք է փոխվի։ Թուղթ ու գրիչն իրենց ձեռքում է։ Օրենքն արգելում է, հանրային տարածք է, ուրեմն պետք է վերացվի»։
Նազելի Վարդանյանի խոսքով՝ Մաշտոցի պուրակի ծառահատման դեպքը միակը չէ, պարզապես այս մեկն աղմուկ առաջացրեց։ Նման դեպքեր մայրաքաղաքում շատ են հանդիպում։
«Որտեղ որ բիզնես են ուզում անել, ծառ են կտրում, կամ եթե գովազդին է խանգարում ծառ են կտրում։ Նույն Մաշտոցի պողոտայի վրա այլ տեղ էլ կար ծառ կտրված, Կոմիտասի պողոտայում և այլուր։ Վերահսկողություն բացարձակ չկա»,- ասաց ՀԿ ղեկավարը։
Անդրադառնալով հետխորհրդային երկրներին մեկ շնչին բաժին ընկնող կանաչ տարածքներին, Նազելի Վարդանյանը տեղեկացրեց, որ ԱՀՊ երկրներում մեկ շնչին ընկնում է մոտ 2,9 հա կանաչ տարածք, իսկ Հայաստանում՝ 0,01 հա, այսինքն՝ 29 անգամ մեր բնակիչը քիչ թթվածին է շնչում։
Բացի այդ, չպետք է մոռանալ, որ Երևանը կիսաանապատային գոտում է գտնվում և կանաչ տարածքներն ուղղակի կենսական նշանակություն ունեն, հատկապես Կենտրոնում, որտեղ խիտ կառուցապատված է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.