Ի՞նչ որոշում կկայացվի «Սասնա ծռերի» գործով
«Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով դատախազները միջնորդություն ներկայացրին գործով ամբաստանյալների կալանավորման ժամկետների առնչությամբ։
Նիստն ընթանում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ։
Մասնավորապես, դատարանին առաջարկեցին գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, իսկ Վարուժան Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս ժամկետով։
Դատախազն առաջարկեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` անձի մահվան հիմքով, իսկ ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով։ Ինչ վերաբերում է գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին, ապա առաջարկեցին նրան էլ ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով։
Գագիկ Եղիազարյանի համար դատախազը պահանջեց 8 տարի 9 ամիս, Սեդրակ Նազարյանին` 9 տարի, Մխիթար Ավետիսյանին` 8 տարի 9 ամիս, Արմեն Բիլյանին 21 տարի ժամկետներով ազատազրկել, իսկ Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման դատապարտել։
«Սասնա Ծռերի» գործով տուժողների իրավահաջորդները դատարանից ժամանակ խնդրեցին մեղադրական ճառով հանդես գալու համար։ Դատարանը որոշեց տուժողների իրավահաջորդների միջնորդությունը բավարարել. հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին, ժամը 11-ին։
Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։
14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվեցին լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը, գնդապետ Արթուր Վանոյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։
Փաշինյանի` իշխանության գալուց հետո խմբի անդամներին ազատ արձակեցին, սակայն նրանց գործը դեռ ուսումնասիրվում է դատարանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 05:27
Представители Молодежной организации РПА во главе с Эдуардом Шармазановым встретились с Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Армения Сергеем Копыркиным.
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".