Последние новости

Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից և Նիդեռլանդներից՝ խուսափելով կարանտինից

Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստանալու Էին մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ և Մալթա, փորձում են շտապ տուն վերադառնալ, որպեսզի խուսափեն երկշաբաթյա կարանտինից, որը պարտադիր կդառնա օգոստոսի 15-ից ժամը 4:00-ից (Երևանի ժամանակով 07:00) նշված երկրներից վերադառնալուց հետո: Գնացքները, որոնք Ֆրանսիայից թագավորություն են մեկնում, վերադառնում են լեփ-լեցուն, ավտոբուսով Եվրոթունելով անցնելու տոմսեր չեն մնացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են տրանսպորտային ընկերությունների տվյալները:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները օգոստոսի 13-ի երեկոյան հայտարարել Էին, որ օգոստոսի 15-ից երկշաբաթյա կարանտին են սահմանելու Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Մոնակոյից ու Տերկս և Կայկոս կղզիներից, ինչպես նաև Նիդեռլանդների Թագավորության կազմի մեջ մտնող Արուբա անդրծովյան տարածքից ժամանողների համար՝ այնտեղ COVID-19-ով վարակվածների թվի աճի պատճառով:

Ճեպընթաց գնացքի տոմսերի մեծամասնությունը նույնպես վաճառվել Է հաշված ժամերի ընթացքում, այժմ հասանելի են բարձր գնով սահմանափակ թվով տոմսեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ