Վահրամ Ավետիսյանը ՍԴ դատավոր ընտրվելու համար ներկայացրած դիմումը հետ է վերցրել
ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ՍԴ–ում դատավոր ընտրվելու առնչությամբ իր ներկայացրած դիմումը հետ է կանչել։ Ավետիսյանն իր որոշման մասին գրել է Facebook սոցցանցի իր էջում։
««Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի` ՍԴ–ի դերակատարության, ՍԴ դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։ Հետևաբար ԱԺ–ում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական»,–գրել է նա։
Նա նշել է, որ պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել Ավետիսյանի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլի» պատգամավորների հետ հանդիպումից և քննարկումներից հետո աննպատակահարմար է համարում ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը։
Նա հայտնել է, որ է «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունս հետ կանչելու մասին դիմումը այսօր ներկայացրել է Ազգային ժողովի նախագահին։ Նա շնորհակալություն է հայտնել կառավարությանը` իր թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրելու համար։ ՀՀ–ում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին էլ մաղթել է բարեհաջող ընթացք՝ ի շահ ՀՀ քաղաքացու և մեր հայրենիքի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
После сообщения о блокировке шоу Соловьева директор «Сети телерадиовещания Армении» подал в отставку2024-03-29 16:30
Директор ЗАО «Сеть телерадиовещания Армении» Мушег Милитонян подал заявление об отставке. Об этом он сообщил на своей странице в Facebook.
-
2024-03-29 16:25
Власти Казахстана призвали сограждан покинуть Одессу и Харьков из соображений безопасности. Соответствующий призыв размещен на официальном сайте посольства Казахстана в Киеве, а также продублирован в Facebook генконсульства в Одессе.
-
2024-03-29 16:20
Студентка из Нагорного Карабаха Лилит Шахвердян поступила в магистратуру Института политических исследований в Париже. Об этом написал в своем микроблоге в Х чрезвычайный и полномочный посол Франции в Армении Оливье Декотиньи.
-
2024-03-29 16:17
Вашингтон рассматривает отношения с Ереваном в контексте противостояния с Москвой, что опасно и может нанести реальный ущерб связям Армении и РФ, заявил посол России в Армении Сергей Копыркин в интервью 24News.