Последние новости

Խաղողագործները բողոքի ակցիայի են ելել

Արարատի մարզի մի շարք գյուղերի խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնում Արարատի մարզում. նրանք բողոքում են գնային քաղաքականությունից, որ խաղողի մթերման գինն իջեցրել են 135 դրամի:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, անցած տարի տեխնիկական կոնյակի սորտ խաղողը եղել է 150-160 դրամ, իսկ տեխնիկական գինու՝ 230-240, մինչդեռ այս տարի 160 դրամ է:

Խոսքը մասնավորապես վերաբերում է «Պռոշյանի» գինու կոնյակի գործարանին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենք երկարաժամկետ պայմանագրեր ունեն կնքած, սակայն պայմանագրի մեջ գին չի նշվում, ամեն տարի նոր որոշում է կայացվում: «Արարատ» կոնյակի գործարանը այս տարվա ապրիլին ասել էր 155 դրամով կմթերի, բայց այսօր իմացանք, որ 140 դրանի խոսակցություն է գնում: Մարդկանց 15-20 տոննանոց պայմանագրերը առանց որևէ պատասխանի Արարատի կոնյակի գործարանը կրճատել է: Մեր պահանջն է, որ նախորդ տարվա գնով՝ 150 դրամով խաղող ընդունեն և ընդունեն այնքան չափով, որքան ընդունել են նախորդ տարի: Ուրիշ բան չենք ուզում:Իսկ հիմա իրենք մեզ պայմանագրերից զրկել են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նրանք նշում են, որ պետությունը ընկերություններին սուբսիդավորել է, որ խաղող ընդունեն, բայց մթերողները գինն իջեցրել են. «Պետությունը սուբիսդավորել է, որ գոնե մթերման գինը պահպանվի, բայց չի պահպանվում: Կոնյակի սորտից 20 դրամ պակասով են մթերում, գինու սորտից էլ՝ 6-50-60 դրամ պակաս»:

Նրանք չեն պատրաստվում նահանջել՝ պահանջում են լուծել իրենց խնդիրը՝ քանի որ ամիսներ շարունակ տանջվել են, խաղող են մշակել:

Քաղաքացիների հետ հանդիպելու է Արարատի փոխմարզպետ Կարեեն Գրիգորյանը», տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ