Последние новости

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ «ԹԱՎՇՅԱ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ» ՄԱՍՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրեցի, «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը «Թավշյա հեքիաթներ» անվանումով տեսաշար է սկսել, որտեղ բացահայտում է Նիկոլ Փաշինյանի այն խոստումները, որոնք 2 տարում կյանքի չեն կոչվել։ Երկու տեսանյութ արդեն հրապարակվել է, երրորդի անոնսն է հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ արդեն 8 ֆիլմ նկարահանվել է, որոնք հերթով կհրապարակվեն։

Տեղեկացանք նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարգադրել է ուշադիր լինել, և եթե Մխիթարյանը փորձի նկարահանել հերթական չաշխատող հիմնարկը, չկայացած ձեռնարկը, դա բացատրեն կորոնավիրուսի համաճարակով»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ