Последние новости

Եվս 218 քաղաքացի Հայաստանից մեկնել են Ռուսաստան

Եվս 218 Ռուսաստանի քաղաքացի Հայաստանից Ռուսաստան են մեկնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Նրանք սեպտեմբերի 3-ին ՌԴ են մեկնել Երևան-Սոչի և Երևան-Մոսկվա չվերթերով։

Դեսպանությունը հայտնում է, որ համալիր աշխատանքի շրջանակում Հայաստանից դուրս է բերվել ընդհանուր առմամբ 7281 մարդ։

Մարտից կորոնավիրուսի համավարակի հետևանքով Հայաստանը և Ռուսաստանը, ինչպես աշխարհի շատ երկրներ, փակել են ավիահաղորդակցությունները այլ երկրների հետ։ Բացառություն են միայն բեռնատար օդանավները, ինչպես նաև քաղաքացիներին արտերկիրներից իրենց բնակավայր վերադարձնելու նպատակով կազմակերպած չվերթերը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ