Последние новости

Վրաստանն առայժմ չի պատրաստվում բացել սահմանները նոր երկրների համար

Վրաստանն առայժմ չի պատրաստվում ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց հետ կվերականգնվեն կանոնավոր թռիչքները: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Նա պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարությունը քննարկում է այլ երկրների հետ սահմանները բացելու և կանոնավոր թռիչքները վերսկսելու հարցը` հաշվի առնելով այն փաստը, որ որոշվել է Վրաստան ժամանող բոլոր օտարերկրացիներից ՊՇՌ թեսթ պահանջել:

Տիկարաձեն ասել է, որ «այդպիսի առաջարկություն օրակարգում չկա», և դա բացատրել է այն փաստով, որ այլ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը սրվել է, հայտնում է «Իմեդին»:

Հարկ է նշել, որ եվրոպական մի քանի երկրներում, օրինակ՝ Հունաստանում և Լեհաստանում վարակվածների թիվը շատ ավելի ցածր է, քան Ֆրանսիայում կամ Գերմանիայում: Մինչդեռ Վրաստանն օգոստոսից իր սահմանները բացել է միայն հինգ երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիների համար: Թբիլիսիի օդանավակայանից կանոնավոր թռիչքներ այդ երկրներ իրականացվում են շաբաթը երկու անգամ: Այս երկրների քաղաքացիները և մշտական բնակիչները կարող են գալ Վրաստան և մնալ երկրում՝ առանց կարանտին անցնելու: Միևնույն ժամանակ, նույն չվերթներով տուն ժամանող Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է կարանտին անցնել, որի ժամկետն այսօր կրճատվել է՝ դառնալով 8 օր:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրություն.

Ֆրանսիա – մեկ օրում 7071 նոր դեպք, 4994 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Գերմանիա – մեկ օրում 990 դեպք, 3014 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Լեհաստան – մեկ օրում 497 նոր դեպք, 1872 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Հունաստան – մեկ օրում 138 նոր դեպք, 1107 վարակված՝ մեկ միլիոն բնակչության համար

Լեհաստանը և Հունաստանը առաջարկել էին առանց խոսքի սահմանները բացել Վրաստանի համար, այսինքն`որպեսզի այդ երկիր ժամանելուց հետո Վրաստանի քաղաքացիները կարանտին չանցնեին, սակայն Վրաստանի կառավարությունը մերժել էր ի պատասխան նույն քայլն անել:

Ավելին, սեպտեմբերից Վարշավայի և Թբիլիսիի միջև չարտերային թռիչքներն իրականացվում են միակողմանի՝ Լեհական Lot ավիաընկերության ինքնաթիռը կարող է ուղևորներին դուրս բերել Թբիլիսիից, իսկ է Վարշավայից Թբիլիսի պետք է ժամանի դատարկ ինքնաթիռ` առանց ուղևորների, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ