Последние новости

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հրապարակել են արցախցի օգտատերերի անձնական տվյալներ

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում մշտադիտարկման ընթացքում բացահայտել է սոցիալական կայքերի նկատմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հարձակումների փորձեր:

«Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն» ,- հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

Նշենք, որ այս տարի ադրբեջանցի հաքերների կողմից հարձակման են ենթարկվել ՀՀ որոշ պաշտոնական կայքեր, այդ թվում նաև` ՀՀ վարչապետինը։ Ինչպես նաև համավարակի ընթացքում ադրբեջանցի հաքերները կարողացել էին կոտրել համապատասխան համակարգիչն ու հրապարակել կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ