Последние новости

Գագիկ Ծառուկյան. Իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա

Այսպիսի ծանր վիճակում ժողովուրդը երբեք չի եղել: Այս մասին, ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Պետք է մարդկանց հետ շփվել, լսել նրանց, ոչ թե միայն ֆեյսբուքներով ասել՝ ընտիր է, արտակարգ է: Քայլեր կատարելու համար պետք է փորձ ունենան, տիրապետեն, հասկանան»,-ասաց նա:

Ծառուկյանը նշեց, որ մարդիկ բոլորը վարկերի տոկոսների տակ են, պետությունը պետք է սուբսիդավորի, տոկոսները փակի, որ մարդիկ կարողանան շնչել. «Ոչ թե պետք է մի քանի ամսով հետաձգեն, այլ ներեն վարկերը որոշ չափով»:

Նա նկատեց, որ այս իշխանությունը 1,4 մլրդ դրամի պետական պարտք է ավելացրել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ են արել դրանով: «Արտակարգ իրավիճակ է, կարաս ամեն ընտանիքին հազար դոլար փող տաս»:

Անդրադառնալով կրթական ոլորտին, նա ասաց. «Ասում են՝ Ծառուկյանը կրթությունից է խոսում: Եթե Ծառուկյանը կրթության ոլորտով զբաղվեր, առաջին հերթին Բոլոնյան ծրագիրը չեղյալ կաներ և Սովետական կրթական ծրագիրը կկիրառեր»:

ԲՀԿ առաջնորդը հայտարարեց, որ իշխանությունը պետք է ոչ թե Ծառուկյանից, այլ ժողովրդից վախենա. «Արդեն երրորդ տարին է գալիս, իրենց ոչ մի ասած չի իրականացել: Գույքահարկն ավելացրել են», տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ