Последние новости

ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարությունները առաջադրվել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Շվեդիայի պատգամավոր Մագնուս Յակոբսոնը ԱՄՆ-ի, Սերբիայի և Կոսովոյի կառավարություններին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ սեպտեմբերի 4-ին ստորագրված տնտեսական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին քաղաքական գործիչը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

«Ես ԱՄՆ-ի, Կոսովոյի և Սերբիայի կառավարություններին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի ՝ Սպիտակ տանը ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակներում խաղաղության և տնտեսական զարգացման ուղղությամբ նրանց համատեղ աշխատանքի համար»,- գրել է Յակոբսոնը։

Ըստ «Kosovo Online» հարթակի՝ շվեդ պատգամավորն իր ուղերձում հիշեցրել է Բալկաններում տիրող արյունալի 90-ականները և գոհունակություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ տարածաշրջանը ներկայումս ակտիվորեն զարգանում է:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ