2020 թ.–ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256%–ով. Փաշինյան
2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով։
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան իր էջում։
«Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման, արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի», – նշել է վարչապետը:
Նրա խոսքով, այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իր հորդորներին:
«Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն: Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,– եզրափակել է վարչապետը:
ԱՌԿԱ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.
-
2024-04-23 19:10
Член Союза добровольцев "Еркрапа" Араик Гарибян вышел из рядов этой организации. Об этом он сообщил в соцсети.