Արարատցիների խաղողի մթերման հարցը ամսի 20-ից հետո կլուծվի, եթե չլուծվեց, կպահանջեն կառավարության հրաժարականը
Սամվել Ալեքսանյանի գործարանից վաղ առավոտից բողոքող գյուղացիներին պատասխանել են՝ ամսի 20-ից հետո խաղողի մթերման գին կասեն։
Նշենք, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի ու հարակից գյուղերի բնակիչները ակցիա են անում. պատճառը խաղողի մթերման խնդիրն է։
«Հիմա ես հայտարարում եմ՝ եթե հարցը մինչև վաղը ժամը 12։00-ը չլուծվի, մենք պայքարելու ենք։ Ամեն ինչ հսկողության տակ է լինելու, եթե կառավարությունը մեզ հստակ չպատասխանի, վաղը կբարձրացնենք քաղաքական հարցեր», - ասաց գյուղացիներից մեկը։
Նա նշեց, թե խաղողը Հայաստանի համար նավթ է, ստրատեգիական հումք է։
«Գործարանները պատրաստ չեն խաղող ընդունելու, պատճառաբանում են բերքի առատությունն ու տարաների բացակայությունը», - ասաց գյուղացին։
Մեկ այլ գյուղացի, ով գնացել էր բանակցելու գործարանում, ասաց, թե տեխնիկական սորտն ընդունում են 135 դրամով։
«Խոսք գնաց սեղանի սորտի մասին, որ նվազագույն գին ասեն մեզ, ոչ մեկն էլ չասեց, ասեցին 20-ից հետո նոր կարանք գին ասենք», - ասաց նա։
Գյուղացիները, սակայն, հայտարարեցին, թե 135 դրամը իրենց «ձեռք չի տալիս»։
«Եթե պատասխան չտվեցին, կպահանջենք կառավարության հրաժարականը», - ասաց բողոքող գյուղացին։
Արտաշատի ոստիկանության բաժնի պետը գյուղացիներին կոչ արեց ազատել ճանապարհը՝ վստահեցնելով, որ ամսի 20-ից հետո հարցը կլուծվի։
Ի վերջո, գյուղացիները եկան համաձայնության, կսպասեն մինչև ամսի 20-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.